Array ( [mr_id] => 89792 [mr_node] => 78364 [mr_media] => 78148 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78148 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78148.jpg [media_name] => anc.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-14 16:46:16 )
Facebook Instagram Youtube
Քննարկվում է Հանրապետության հրապարակի նկուղները ստորգետնյա թանգարանի վերածելու գաղափարը
Կառավարությունը հենց դրան էլ հակված է, սակայն հրապարակի արտաքին տեսքի համար անհանգստանում են ճարտարապետները:

Քննարկվում է Հանրապետության հրապարակի տակ գտնվող նկուղները տասնամյակներ անց նորից բացելու և դրանք թանգարանի վերածելու հարցը: Կառավարությունը հենց դրան էլ հակված է, սակայն հրապարակի արտաքին տեսքի համար անհանգստանում են ճարտարապետները: 

Այս ամբողջ պատմությունը հրապարակի շատրվանների ձախ հատվածի մասին է: Մարկ Գրիգորյանը ցույց տվեց արխիվային լուսանկարներ, որոնցում երևում է թե ինչ շինություն է եղել այդ հատվածում: Նշում է, որ նույն տրամաբանությամբ հրապարակի տակ կան էլի փողոցներ, որոնք հրապարակը կառուցելիս հողով են ծածկել, դրանք սովորական նկուղներ են, որոնք, ըստ Գրիգորյանի, որևէ արժեք չունեն: 

Հակադարձում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆրինա Բաբայանը, որն այդ հատվածում պեղումներ է արել: Երբ հրապարակի տակ գտան երևանյան տուֆով կառուցված նկուղները, իրենք առաջարկեցին դրանք պահպանել, սակայն կառավարությունը հրաժարվեց և որոշեցին հողով ծածկել:

Մարկ Գրիգորյանը կարծում է, որ նկուղները թանգարան դարձնելը կավելացնի միայն զբոսաշրջիկների թիվը։

Մնում է հասկանալ, թե ինչպես ու ինչ լուծումներով է կարելի այդ հատվածը դարձնել ստորգետնյա թանգարան: Քննարկվում էր հատակն ապակիով ծածկելու տարբերակը: Թանգարան-ինստիտուտի տնօրենի խոսքով՝ ճարտարապետական տեսակետից բազմաթիվ խնդիրներ են առաջանալու և հնարավոր է փոխվի հրապարակի արտաքին տեսքը։ 

Մարկ Գրիգորյանն առաջարկեց միջազգային մրցույթ հայտարարել: Այդպես գոնե առաջարկներ ու գաղափարներ կլինեն, որպեսզի քննարկեն ու խուսափեն հանրապետության հրապարակի ընդհանուր տեսքի փոփոխությունից։