Array ( [mr_id] => 89800 [mr_node] => 78365 [mr_media] => 78149 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78149 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78149.png [media_name] => 705b781a3d40e7d8c6b25a9bae7a45db.png [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-14 16:48:48 )
Facebook Instagram Youtube
Քաղաքապետարանը որոշել է հնարավորություն ստեղծել՝ համընդհանուր ներառականության սկզբունքը կիրառելու բոլոր մանկապարտեզներում
92-րդ մանկապարտեզում հատուկ խմբեր արդեն չեն գործում՝ ծնողները պարզել են տոներից հետո միայն: Նոր տարում ծնողները եկել են ու պարզել՝ իրենց երեխաներին այստեղ չեն ընդունում: Մասնագետներ չկան:

Այս դուռը բաց է, բայց ոչ բոլորի առաջ: 92-րդ մանկապարտեզում հատուկ խմբեր արդեն չեն գործում: Նոր տարում ծնողները եկել են ու պարզել՝ իրենց երեխաներին այստեղ չեն ընդունում: Մասնագետներ չկան:
3 հատուկ խմբերը փակվել են, որովհետև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մասնագետներին չի ֆինանսավորում: Նախարարությունը հարցը պարզաբանեց, բայց գրավոր: Ֆինանսավորումը դադարեցրել են, որովհետև պայմանագրի ժամկետը տարեվերջին լրացել է: Նոր պայմանագիր մանկապարտեզը չի կնեքել:

Կարինե Հարությունյանը պնդում է՝ և՛ աշխատակիցները, և՛ ծնողները իմացել են, որ նոր տարում հատուկ խմբերը չեն գործելու: Մանկապարտեզի տնօրենը վստահեցնում է՝ իրենից ոչինչ կախված չի և չի եղել: «Ժամը» լրատվականը ստացավ նաև քաղաքապետարանի պարզաբանումը, դարձյալ գրավոր:

շխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սկզբունքային դիրքորոշումն է, որ բոլոր մանկապարտեզները լինեն ներառական: Քաղաքապետարանն էլ հնարավորություն կստեղծի, որ համընդհանուր ներառականության սկզբունքը կիրառվի համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզներում: