Array ( [mr_id] => 89794 [mr_node] => 78366 [mr_media] => 78150 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78150 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78150.jpg [media_name] => timthumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-14 17:04:06 )
Facebook Instagram Youtube
Թագավորական կրքեր. Արքայազն Հարին կնոջ հետ ցանկանում է հեռանալ Կանադա
Բրիտանացիները շոկի մեջ են: Առավել ևս, ըստ մամուլի, արքայազն Հարին և նրա կինը սպառնացել են խայտառակել թագավորական ընտանիքը՝ տալով սկանդալային հարցազրույց, վարկաբեկելով սեփական ընտանիքը: Թագուհին ցնցված է, ժողովուրդը՝ վիրավորված:

Բրիտանական թագավորական տանը կռիվ է ընկել: Արքայազն Հարին հրաժարվում է ընտանեկան պարտավորություններից և ուզում է կնոջ հետ արտագաղթել Կանադա: Նման բան բրիտանական պատմության մեջ չի եղել: Թագուհու դղյակներից մեկում ընտանեկան հավաք է կազմակերպվել:

Բրիտանացիները շոկի մեջ են: Առավել ևս, ըստ մամուլի, արքայազն Հարին և նրա կինը սպառնացել են խայտառակել թագավորական ընտանիքը՝ տալով սկանդալային հարցազրույց, վարկաբեկելով սեփական ընտանիքը: Թագուհին ցնցված է, ժողովուրդը՝ վիրավորված: 

Կան նաև այլ կարծիքներ: Հարին կնոջ հետ ֆինանսական անկախության է ձգտում, ինչը շատերին դուր է գալիս: 

Սկանդալի ընթացքում Հարիի կինը «Դիսնեյի» հետ մուլտֆիլմի հնչյունավորման պայմանագիր է ստորագրել: Պարզվել է, որ դա տեղի է ունեցել Հարիի շնորհիվ: Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ Հարին ակնարկներով հենց դա է ասում «Դիսնեյի» ղեկավարին: 

Արքայազնի հետ ծանր զրույց է ունեցել թագուհին, որը թոռան մտադրությունների մասին մամուլից է իմացել: Որոշել են նրան թույլ տալ կնոջ հետ հեռանալ, բայց մինչև այդ, կան ֆինանսական հարցեր, որոնք պետք է կարգավորվեն: Ընտանիքից հեռանալն արքայազնին ստիպելու է աշխատանք գտնել: