Array ( [mr_id] => 90603 [mr_node] => 78731 [mr_media] => 78458 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78458 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78458.jpg [media_name] => job-opportunity.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-07 15:59:52 )
Facebook Instagram Youtube
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը կգործի անվճար
Գրասենյակն աշխատողներին կօգնի ավելի լավ տեղեկանալ իրենց իրավունքներին, կօգնի նաև փոքր ու միջին բիզնեսի այն աշխատակիցներին, որոնք խնդիրներ ունեն այդ կազմակերպությունների հետ:

Հրայր Մարուխյան հիմնադրամի աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակն ու գործատուների միությունը կգործակցեն՝ կարգավորելու համար գործատուների և աշխատողների` աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտում առաջացած խնդիրները:

Գրասենյակն աշխատողներին կօգնի ավելի լավ տեղեկանալ իրենց իրավունքներին, կօգնի նաև փոքր ու միջին բիզնեսի այն աշխատակիցներին, որոնք խնդիրներ ունեն այդ կազմակերպությունների հետ: 

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը կգործի անվճար` տրամադրելով նաև անվճար փաստաբանական ծառայություն: Գրասենյակի օգնությունից կարող են օգտվել նաև մարզերի բնակիչները: