Array ( [mr_id] => 90556 [mr_node] => 78736 [mr_media] => 78386 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78386 [media_album] => 1 [media_path] => media/2020/01/78386.jpg [media_name] => science_coronavirus_1195294907_796.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-01-31 17:25:31 )
Facebook Instagram Youtube
Կորոնավիրուսը հաստատվել է 31 հազար մարդու մոտ, 636-ը մահացել է
Ուհանի բնակիչները տեղական իշխանություններին մեղադրում են հիվանդության բռնկման վաղ փուլում բժշկի հայտարարությունն անտեսելու մեջ: Հանրային ճնշման արդյունքում պաշտոնական Պեկինն այս գործով հետաքննություն կանցկացնի:

Չինացի 34-ամյա բժիշկը դեկտեմբերին առաջինը զգուշացրեց մահաբեր կորոնավիրուսի մասին: Հաջորդ օրը իրավապահները նրան մեղադրեցին չստուգված լուրեր տարածելու մեջ: Շաբաթներ անց Չինաստանում հերոս դարձած բժիշկը հիվանդներից մեկն էր: Նրա կյանքը փրկել չհաջողվեց:
Ուհանի բնակիչները տեղական իշխանություններին մեղադրում են հիվանդության բռնկման վաղ փուլում բժշկի հայտարարությունն անտեսելու մեջ: Հանրային ճնշման արդյունքում պաշտոնական Պեկինն այս գործով հետաքննություն կանցկացնի:

Ամբողջ աշխարհում համաճարակի դեմ պայքարը շարունակվում է: 1540 հիվանդ ապաքինվել է: Կա 31 հազար վարակակիր և 630-ից ավելի զոհ: Ճապոնիայում կարանտինային գոտի տեղափոխված ճամփորդանավում վարակակիրների թիվը եռապատկվել է: 3700 ուղևոր ունեցող նավում այժմ 60-ից ավելի վարակակիր կա: Ուղևորները դուրս չեն գալիս սենյակներից:

Չինաստանում ապրող Հայաստանի քաղաքացիների մոտ կորոնավիրուսի դեպքեր չկան: Այս մասին նյուզ էյէմին հայտնել է Չինաստանում Հայաստանի դեսպանը: Սերգեյ Մանասարյանի փոխանցմամբ հունվարի 25-ից փետրվարի 5-ը Հայաստան է վերադարձել 214 քաղաքացի: Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ օդակայանից հոսպիտալացված 12 քաղաքացիների մոտ կորոնավիրուսի հետազոտության արդյունքները բացասական են եղել: