Array ( [mr_id] => 90570 [mr_node] => 78737 [mr_media] => 78463 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78463 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78463.jpg [media_name] => 44ec030bc652e819d00d04a68a13a701_XL.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-07 17:53:53 )
Facebook Instagram Youtube
Վենետիկում անցկացվող համաժողովի նպատակն է ձևավորել հավատն ապրելու և ամրապնդելու նոր տեսլական
Ինչպե՞ս գործել, օգնության նավը հասցնել հավատով դրան սպասողին: «Հավատք ու գործք» համաժողովում հենց այդ լուծումներն են փնտրում` հոգևորականները, մտավորականները, գործարարներն ու բարեգործները:

Իտալական լարային քառյակի` «Նոր Արաքս»-ի հնչյունները ստիպում են կանգառ կատարել Վենետիկի հայկական կղզում, մտնել Սուրբ Ղազարի Մխիթարյան մայրավանք ու մտովի տեղափոխվել իտալական Նոր Արաքս բնակավայր: Այնտեղ էին իտալացիները նավով տեղափոխել ցեղասպանությունից փրկված հայ որբերին: 

Հավատը, գործն ու բարությունը հրաշքներ գործեցին` Ցեղասպանություն վերապրածները Նոր Արաքսը վերածեցին իտալական գորգագործության կայսրության: Նրանցից մեկը առաջին իտալական արբանյակն ուղարկեց տիեզերք ու նրա անունով կոչվեց իտալական առաջին անօդաչուն` Տիգրան:

Մաուրիցիո Ռեդեգոսո Խարիտեանի համար յուրաքանչյուր հնչյուն, մեղեդի, ռիթմ ավելի յուրահատուկ է դառնում, երբ հիշում է ոչ միայն Նոր Արաքսի պատմությունը, այլև իր հայուհի մոր պատմածը Հայաստանի մասին: 

Խորհրդանշական Նոր Արաքսն ու Կորսված տապանի երգը համերգային ծրագիրը դարձան «Աստվածամոր տուն» հիմնադրամի մեծ նախաձեռնության սկիզբը, որի հիմքում հավատն է ու գործը: Ներկայացուցչական համաժողովին ծիրանափողով միացավ նաև Արամ Իպեկջյանը. նրա դուդուկն էր առաջին անգամ հնչել Վատիկանում, 2015-ի պատմական պատարագին Սուրբ Պետրոսի տաճարում: Նույն ստեղծագործությունը կատարեց նաև հիմա` Սուրբ Ղազարում, որպես Հավատքի ու Գործքի սկիզբ

Ինչպես գործել, օգնության նավը հասցնել հավատով դրան սպասողին: «Հավատք ու գործք»համաժողովում հենց այդ լուծումներն են փնտրում` հոգևորականները, մտավորականները, գործարարներն ու բարեգործները: Քննարկումների համար ընտրված վայրն էլ պատահական չէ` Վենետիկ, Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար մայրավանք, որի փոխանցած ավանդույթը շարունակելու, կիրառելու կարևորությունն է ընդգծվում: Համաժողովի բացմանը` հենց մայրավանքում, մասնակիցները լսում են սրբազաններին, որոնց ազդեցիկ խոսքը հիշեցնում է` մարտահրավերներ կան, միշտ են եղել, և որ դրանք կարո՚ղ ենք հաղթահարել հավատքով ու գործքով: 

Համաժողովի մասնակիցներին ուղերձ է հղել նաև Վատիկանից` Քահանայապետական խորհրդի նախագահը: Կարդինալ Կուրդ Կոխի ուղերձը փոխանցում է Քրիստոնեական միասնության միաբանության ներկայացուցիչը:

«Համատիեզերական այս ձեռնարկը կազմակերպվել է հենց Մխիթարի բացառիկ գործքի բնօրրանում: Նա համոզված էր, որ հոգևոր վերածնունդն անբաժանելի է մշակութայինից, և Սուրբ Ղազարը դարձավ հոգևորով ողողված մշակութային դարբնոց, ուղենիշ աշխարհի բոլոր հայերի համար»: 

Սկսվում են ընդլայնված քննարկումները մի քանի թեմատիկ նիստերում: Քննարկումների կենտրոնում գլխավոր հարցն այն է, թե ինչպես կապել հավատն ու բարի գործերը: Առաջին նիստի թեման հավատն է` թվային ժամանակներում: Մասնագետները համացանցը դիտարկում են որպես վտանգ և մարտահրավեր կրոնին ու հավատին: Փորձում լուծում առաջարկել` ինչպես դիմագրավել:

Համաժողովի նախաձեռնողներն ու մասնագետները նշում են՝ գաղափարախոսության հիմքում Հակոբոս Առաքյալի հայտնի նախադասությունն է` «Հավատքն առանց գործի մեռյալ է»: Հավատքի ու գործքի գլխավոր ազդակը հասնելու է ու համախմբելու է բարեսիրական մոտեցումներով առաջնորդվող հազարավոր մարդկանց: