Array ( [mr_id] => 90560 [mr_node] => 78738 [mr_media] => 78464 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78464 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78464.jpg [media_name] => collage.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-07 18:07:38 )
Facebook Instagram Youtube
Իրանի երկու քաղաքացի փորձել են հոգեմետ նյութեր անցկացնել
Բյուրեղանման զանգվածը թաքցված է եղել սուրճի փաթեթների մեջ: Իրանի քաղաքացիները ձերբակալվել են:

Պետեկամուտների կոմիտեն հայտնում է, որ Մեղրիի անցակետում Իրանի քաղաքացու ուղեբեռներում հայտնաբերվել է «կետամին» տեսակի 900 գրամ հոգեմետ նյութ: Բյուրեղանման զանգվածը թաքցված է եղել սուրճի փաթեթների մեջ: Հաջորդ օրը, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Իրանի ևս մեկ քաղաքացի, որը պատրաստվում էր մեկնել Դոհա-Կուալա Լումպուր ուղղությամբ: Նրա ուղեբեռում էլ հայտնաբերվել է սուրճի 49 փաթեթ, որոնցում եղել է 1 կգ 335 գրամ ընդհանուր քաշով «կետամին» տեսակի հոգեմետ նյութ: Փաթեթները նա պատրաստվում էր տեղափոխել 3-րդ երկիր: Իրանի քաղաքացիները ձերբակալվել են: