Array ( [mr_id] => 90563 [mr_node] => 78739 [mr_media] => 78466 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78466 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78466.jpg [media_name] => 161266.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-07 18:15:02 )
Facebook Instagram Youtube
«Իմ գաղտնի գրքասեր». Գրքով թաքուն խոստովանություն է արել 350 գրքասեր
«Նյումեգ»-ի հրատարակած «Սիրո 5 լեզուները» «Գաղտնի գրքասեր» նախաձեռնության ամենապահանջված գիրքն է: Ամերիկացի հոգեբան Գերի Չեփմենի բեսթսելլերը սիրո խոստովանություն անելու լավագույն տարբերակներից է:

Սիրո տոնին ընդառաջ «Բուկինիստ» գրախանութների ցանցը և Արարատյան Հայրապետական թեմը 4-րդ տարին նախաձեռնում են «Իմ գաղտնի գրքասեր» միջոցառումը, որի շրջանակում հունվարի 24-ից մինչև փետրվարի 5-ը գրքոտ սիրո խոստովանություն անել ցանկացողները նվեր գիրք են գնել 20 տոկոս զեղչով ու էջանիշի վրա նշել, թե ում են ցանկանում գաղտնի սեր խոստովանել: 

Սակայն կազմակերպիչները մինչև վերջ գաղտնի են պահել գրքասերերների անունները: 350 Հասցեատերերին հրավիրել են գրախանութ ու փոխանցել թաքուն խոստովանությամբ նվեր գրքերը: 

Գրքով թաքուն խոստովանություն են արել նաև զինվորներին: Մեկ շաբաթվա ընթացքում զինվորներին հասցեագրված 20 գրքերը կհասնեն զորամասեր: