Array ( [mr_id] => 90578 [mr_node] => 78749 [mr_media] => 74463 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74463 [media_album] => 10 [media_path] => media/2019/05/74463.jpg [media_name] => 46.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-03 11:31:39 )
Facebook Instagram Youtube
ԱԱԾ-ն բացահայտել է խոշոր չափի թմրամիջոցների ներկրման դեպք
Ռուսաստանում գտնվող Հայաստանի քաղաքացին, Երևանում բնակվող 2 ծանոթի պատվերով ապօրինի ձեռք է բերել «մեթադոն» և «կոկաին» տեսակի թմրամիջոցներ ու ներկրել Հայաստան:

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի ներկրման դեպք։ Ռուսաստանում գտնվող Հայաստանի քաղաքացին, Երևանում բնակվող 2 ծանոթի պատվերով ապօրինի ձեռք է բերել «մեթադոն» և «կոկաին» տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրել է էլեկտրական սղոցի մեջ պատրաստված թաքստոցում և հունվարի 25-ին Մոսկվայում փոխանցել Հայաստան եկող միկրոավտոբուսի վարորդին՝ տրամադրելով գնորդների հեռախոսահամարները։ Փետրվարի 3-ին «Բագրատաշեն»-ի անցակետով ներկրվել է Հայաստան, իսկ թմրամիջոցի պատվիրատուները ԱԱԾ օպերատիվ հսկողությամբ ստանալով ուղեբեռը, այն փոխադրել են իրենց հավաքատեղին, որտեղից էլ բերման են ենթարկվել և ձերբակալվել։