Array ( [mr_id] => 90640 [mr_node] => 78752 [mr_media] => 78502 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78502 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78502.jpg [media_name] => 45749_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-11 14:58:58 )
Facebook Instagram Youtube
Երևանում անցկացվում է Հայատանում-Հորդանան գործարար համաժողովը
Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի այցով պայմանավորված` Երևանում սկսվել Հայատանում-Հորդանան գործարար համաժողովը: Դրա ընթացքում Հայատանի էկոնոմիկայի նախարարն ու Հորդանանի Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարը ստորագրել են համագործակցության հուշագիր:

Մեռյալ Ծովից` Հայաստան: Արտադրված է Հորդանանում, կարող է վաճառվել` նաև Հայաստանում: Խնամքի միջոցների այս ընտրանին հորդանանցի գործարարները ներկայացնում են հայ գործընկերներին: Հայաստան -Հորդանան գործարար համաժողովում:
2 երկրիների միջև տնտեսական գործակցության ցուցանիշները ցածր են, բայց կան ոլորտներ, որոնք կարող են հեռանկարային լինել: Վստահ է` Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Տիգրան Խաչատրյանի կարծիքով` համագործակցությունը իրատեսական է` նաև գյուղատնտեսության ու տուրիզմի ոլորտներում: Առաջարկվող ոլորտների թիվը ընդլայնում է Հորդանանի Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարը:

Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը կազմակերպվել է Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի այցի շրջանակում: Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու Հորդանանի Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարը համաժողովի ընթացքում ստորագրել են գործակցության հուշագիր: