Array ( [mr_id] => 90584 [mr_node] => 78755 [mr_media] => 78479 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78479 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78479.jpg [media_name] => Liana - Arcax petnaxarar copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-10 11:41:29 )
Facebook Instagram Youtube
Արցախում կապիտալ ներդրումային ծրագրերի համար բյուջեն նախատեսել է 19 մլրդ 700 մլն դրամ
Արցախի կառավարությունը հաստատել է այս տարվա բյուջեի կապիտալ ներդրումների պետական ծրագիրը: Պետական պատվերի գերակա ուղղություններից է բնակարանային, ճանապարհային, կրթամշակութային հիմնարկների շինարարությունը:

Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի համոզմամբ սպասվող համապետական ընտրությունները չեն խոչընդոտի երկրի տնտեսական ներուժի զարգացմանը: Ըստ նրա խոշոր ներդրողներն այդ ժամանակահատվածներում պարզապես կհետաձգեն ներդրումային ծրագրերն, ինչպես տեղի է ունենում ամբողջ աշխարհում:

Արցախի կառավարությունը հաստատել է այս տարվա բյուջեի կապիտալ ներդրումների պետական ծրագիրը, գումարը 19 մլրդ 700 մլն դրամ է: Պետական պատվերի գերակա ուղղություններից է բնակարանային, ճանապարհային, կրթամշակութային հիմնարկների շինարարությունը:

Հայաստանի պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերն, ըստ պետնախարարի, կուղղվեն պաշտպանության բանակին, կոնկրետ ուղղությունները հրապարկման ենթակա չեն:

Անդրադառնալով 2-րդ բջջային օպերատորի մուտքի հնարավորությանն Արցախ, Գրիգորի Մարտիրոսյանը նշեց, որ նախ պետք է լսել տնտեսավարողներին ու գնահատել շուկայի հնարավորությունները: