Array ( [mr_id] => 90587 [mr_node] => 78756 [mr_media] => 78480 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78480 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78480.jpg [media_name] => Vitali Ukrainakan Krkes copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-10 11:44:40 )
Facebook Instagram Youtube
Ուկրաինական Ջրային կրկեսային շոուն կանցկացվի Երևանում
Ուկրաինական Ջրային կրկեսի հեքիաթային շոուն կլինի Մարզահամերգայինում՝ մարտի 6-ին, 7-ին, 8-ին:

Ջրի տակ ու գետնից վեր. այն, ինչ հիմա տեսնում եք, շաբաթներ անց կլինի Երևանում: Մինչև այդ Ուկրաիա. Waterland ջրային կրկեսը ցուցադրում է ակրոբատիկ հնարքներ, ջրային շոուներ, վարժեցված կենդանիները զարմաացնում են իրենց հնարամտությամբ:

Ջրային կրկեսում հատկապես կարևոր ու բարդ են օդային վարժությունները: Ակրոբատիկ հնարքներին զուգահեռ մեծ էներգիա, ուժ և ուշադրություն է պահանջվում: Կան համարներ, որոնց վրա աշխատում են կես տարուց ավելի:

Կրկեսում ռոմանտիկան սկսվում է, երբ ջրից վերև է բարձրանում ակրոբատների այս զույգը: Համարը հեքիաթ է, որտեղ չարն ու բարին պայքարում են միմյանց դեմ: Այս ամենը ստանալու համար թիմը աշխատել է 1 տարի:

Կապիկին կրկեսում ընտանիքի անդամ են համարում: Այն, ինչ կարող է անել ազատ, բնության գրկում, նույնը բեմի վրա՝ հանդիսատեսին է ցույց տալիս:

Ջրային կրկեսի ջրային կենդանին էլ փոկն է: Ջրում ու ցամաքում պտույտներ է անում, անցնում օղակների միջով ու իրեն հատուկ շարժուոմվ ողջունում հանդիսատեսին : փոկերը նույն կերպ հայ հանիդասեռտին կողջունեն Երևանում:

Կրկեսի համարների համար հատուկ սցենարներ են գրվում: Յուրաքանչյուրը փոխկապակցված է և ստեղծում են հեքիաթ, որտեղ թագավորում է Վոթերլանդը: Կրկեսը շրջագայել է Եվրոպայում և Միացյալ Նահանգներում:

Ջրային կրկեսը Երևան է գալիս մեծ կոլեկտիվով ու հատուկ համարներով: Երևանում ելույթները կլինեն ժամանակակից սարքավորումներով, 24–մետրանոց շատրվաններով, 170 տոննա ջրով լի լողավազանով, լուսային և ձայնային էֆեկտներով ու LED էկրաններով։ Ջրային շոուն Երևանի մարզահամերգայինում կլինի մարտի 6-ին, 7-ին, 8-ին: