Array ( [mr_id] => 90586 [mr_node] => 78757 [mr_media] => 78481 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78481 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78481.jpg [media_name] => Shaqe - Venetik.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-10 11:50:22 )
Facebook Instagram Youtube
«Հավատք և գործք համաժողով». Օր 2-րդ. հավատն առանց գործի մեռած է, և՝ հակառակը
«Հավատք ու գործք» համաժողովի երկրորդ օրվա ծավալուն քննարկումներում ամենահաճախ հնչող համոզմունքն այն է, որ հավատն է գործերի գաղափարական հենքը: Բոլոր բանախոսներն են խոսում տպավորիչ օրինակներով, որպեսզի ընդգծեն` հոգևոր առողջություն չեղավ, տնտեսական առողջությունը դատապարտված է անհաջողության:

Հավատքի ուժի 34 րոպե, և ցուցադրությունից հետո, ու նաև ընթացքում, ներկաները քարանում են: Նազենի Հովհաննիսյանը գնացել է տասնյակ փաստերի, այս դեպքում հրաշքների հետևից, ֆիքսել է փշաքաղեցնող տեսարանները, խոսքերը, պատմությունները: Օրինակ, Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռում, որտեղ բոլոր խաչքարերը կատարված հրաշքների ապացույցներ են:

Համաժողովի բանախոսներից Նարինե Մանուկյանը հուզեց ներկաներին իր պատմությամբ: Հաշմանդամություն ունեցող երեխայի ծնունդը ծնողներին ստիպել է առաջ գնալ հավատով ու գործով` բարեգործությամբ: Տարբեր ծրագրերով իրենց կարիքն ունեցողների կողքին են: Հիմա Նարինեն Հայ մայրեր բարեգործական կազմակերպություն է ղեկավարում, նաև` մանկական վերականգնողական կենտրոն:

«Հավատք ու գործք» համաժողովի երկրորդ օրվա ծավալուն քննարկումներում ամենահաճախ հնչող համոզմունքն այն է, որ հավատն է գործերի գաղափարական հենքը: Բոլոր բանախոսներն են խոսում տպավորիչ օրինակներով, որպեսզի ընդգծեն` հոգևոր առողջություն չեղավ, տնտեսական առողջությունը դատապարտված է անհաջողության:

Ռուսաստանահայ հաջողակ գործարարը սովոր է քիչ խոսել, շատ գործել: 30 տարվա բիզնես պատմության դժվարությունների մասին լռեց, ու միայն գլխավոր սկզբունքը բացահայտեց` հավատքի ու գործքի միաձուլումն է: Ռուսաստանում Վերածնունդ դպրոցների բացումը նրա նախաձեռնությունն է:

Լևոն Արքեպիսկոպոս Զեքիյանը իր ու բժշկի երկխոսությունը փոխանցեց մտահոգված: Հայերի պատմությունից անտեղյակ արտասահմանցի բժիշկը խղճացել էր սրբազանին` իմանալով, որ հայ է:

Այցը բժշկին սրբազանը վերածել էր հայոց պատմության դասի ու հերթով թվարկել, թե ինչ են հայերը տվել աշխարհին` արվեստի ու ճարտարապետության գործերից մինչև ձեռագրերի ժառանգություն: Համաժողովի միջոցով արքեպիսկոպոսը կոչ է անում ճանաչել ու ճանաչելի դարձնել մեր պատմությունը, ազգությունը

«Հավատքն ու գործքը» համաժողովը առաջինն է, և արդեն համախմբել է հոգևոր, մտավորական, գործարար աշխարհի ներկայացուցիչներին ու բարեգործներին: Բոլորի եզրահանգումը նույնն է` հավատն առանց գործի մեռած է: Եվ՝ հակառակը: