Array ( [mr_id] => 90608 [mr_node] => 78758 [mr_media] => 78482 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78482 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78482.jpg [media_name] => f5e407260d9eea_5e407260d9f2f.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-10 15:29:29 )
Facebook Instagram Youtube
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացել է տարեկան հաշվետվությամբ
Նախորդ տարի կառավարության կառուցվածքի քննարկման ժամանակ ԼՀԿ-ն հանդես էր եկել այլընտրանքային կառուցվածքի նախագծով, ինչը մերժեց մեծամասնությունը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների տարեկան հաշվետվության ժամանակ Էդմոն Մարուքյանը նկատեց, որ սահմանամերձ համայնքներում ապրող մարդիկ կյանքի որակ չունեն։ Նրա պնդմամբ` քաղաքական դաշտը այնպիսի օրակարգերի մեջ է, որոնք կապ չունեն սահմանամերձ համայնքում ապրող մարդկանց հետ:

Մինչև այդ՝ տեսակապի միջոցով Իջևանի բնակիչը ներկայացնում էր իրենց համայքնի ճանապարհների վիճակի ու մշակույթի տուն ունենալու հարցեր: Մարուքյանը մեկ այլ հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձավ Գյումրիում ու Վանաձորում ՏԻՄ նոր ընտրություններին: Նա հռետորական հարց հնչեցրեց, թե ինչո՞ւ իշխանափոխությունից հետո Երևանում ու Իջևանում նոր ընտրություններ արեցին, բայց Գյումրիում ու վանաձորում ՏԻՄ ընտրություններ չանցկացվեցին:

Նախորդ տարի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը 66 օրենսդրական նախագիծ է ներկայացրել խորհրդարան, որոնցից միայն 15-ն են ընդունվել: Մյուս կողմից՝ Մարուքյանը նկատեց, որ իրենք հիմնականում կողմ են քվեարկում իշխանության ներկայացրած նախագծերին:

Անդրադառնալով մերժված նախագծերին՝ Մարուքյանը նկատեց, որ Հայաստանը չունի գյուղատնտեսության, էներգետիկայի նախարարություն, ինչը ազդեցություն է ունենում այդ ոլորտների վրա: Նախորդ տարի կառավարության կառուցվածքի քննակրման ժամանակ ԼՀԿ-ն հանդես էր եկել այլընտրանքային կառուցվածքի նախագծով, ինչը մերժեց մեծամասնությունը: