Array ( [mr_id] => 90604 [mr_node] => 78759 [mr_media] => 78483 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78483 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78483.jpg [media_name] => MHM0134806-600x400.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-10 15:33:20 )
Facebook Instagram Youtube
Բաբաջանյան փողոցի շենքերի բնակիչները դեմ են ճանապարհի կառուցմանը
Բնակիչները հայտարարեցին, որ ինչ փոփոխություն էլ լինի նախագծում, թույլ չեն տա, որ ճանապարհը կառուցվի քանդված ավտոտնակների տեղում:

Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի մի քանի շենքերի բնակիչներ Բաբաջանյան 10 շենքի բակում բողոքի ակցիա էին անում: Բերվել էր տեխնիկա՝ բակի ավտոտնակները քանդելու համար:

Բնակիչները մտավախություն ունեն, որ ավտոտնակների տեղում կառուցվող Հյուսիս-հարավ ճանապարհի հատվածը նրանց համար անհարմարություններ և անվտանգության խնդիր կստեղծի

Բնակիչներից մեկը նշեց, որ ճանապարհի կառուցման նախագիծը եղել է դեռ 1985 թվականին, ըստ որի՝ ճանապարհը պետք է կառուցվեր շենքերի հետևի հատվածում: Այդ պատճառով էլ նրանք ժամանակին ստացել են շենքի դիմաց ավտոտնակներ կառուցելու թույլտվություն:

Ոստիկանների և բնակիչների միջև քաշքշուկ սկսվեց, երբ տեխնիկան սկսեց քանդել ավտոտնակները: Ոստիկանները բնակիչներին դուրս հանեցին տարածքից:

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով՝ ամիսներ առաջ բնակիչները հանդիպել ու խնդիրը քննարկել են Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ, առաջարկվել է փոխզիջումային տարբերակ, նոր նախագծով ավելացվել են մուտքեր, ելքեր, ավելացվել է վերգետնյա անցում, սակայն դրանք չեն բավարարում բնակիչներին:

Կարապետյանի տեղեկացմամբ՝ սեփականության իրավունքով օգտագործվող տարածքների համար փոխհատուցվել է շուկայական արժեքի 115 տոկոսի չափով, իսկ ինքնակամ շինությունների համար վճարվել է շուկայական արժեքի 25 տոկոսի չափով:

Բնակիչները հայտարարեցին, որ ինչ փոփոխություն էլ լինի նախագծում, թույլ չեն տա, որ ճանապարհը կառուցվի քանդված ավտոտնակների տեղում: