Array ( [mr_id] => 90610 [mr_node] => 78761 [mr_media] => 78485 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78485 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78485.jpg [media_name] => 4273.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-10 15:39:08 )
Facebook Instagram Youtube
Օլիմպիական խաղեր-2020. Ճապոնիայում Հայաստանի օլիմպիականներին կհյուրընկալի Միմնամիյազու քաղաքը
Ճապոնիան Օլիմպիական խաղերն առաջին անգամ հյուրընկալել է 1964 թվականին:

32-րդ ամառային օլիմպիական խաղերին ընդառաջ Տոկիոյում վերջին շտկումներն են անում: Հայաստանում Ճապոնիայի դեսպանը տարեվերջին է եղել Տոկիոյում: Վստահեցնում է` իր հայրենիքը պատրաստ է հյուրընկալել 206 երկրի մոտ 11 հազար մարզիկներին և հազարավոր երկրպագուներին:

Ճապոնիան Օլիմպիական խաղերն առաջին անգամ հյուրընկալել է 1964 թվականին: Դեսպանը նշում է` 32-րդ օլիմպիական խաղերի համար կառուցվել են նոր մարզադաշտեր, բայց տարիներ առաջ կառուցած ենթակառուցվածքները ևս օգտագործման ենթակա են: Ջուն Յամադան նկատում է` այս Օլիմպիական խաղերը Ճապոնիայի համար հատուկ նշանակություն ունեն:

Օլիմպիական խաղերին մասնակցող յուրաքանչյուր երկրի համար Ճապոնիայում հյուրընկալող քաղաք է լինելու: Հայաստանի հավաքականին ընտրել է Մինամիայզու քաղաքը, որտեղ հատուկ վերաբերմունք ունեն ըմբշամարտի նկատմամբ:

Դեսպանի խոսքով՝ ամբողջ աշխարհում տարածվող կորոնավիրուսը Օլիմպիական խաղերը հետաձգելու պատճառ չի դառնա: Ջուն Յամադան հույս ունի, որ վիրուսը գարնանը կնահանջի: