Array ( [mr_id] => 90606 [mr_node] => 78762 [mr_media] => 78486 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78486 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78486.jpg [media_name] => Arpi - cucahandeshetevanq copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-10 15:48:04 )
Facebook Instagram Youtube
Հետևանքը՝ Արտեֆակտ. Ցուցահանդեսը Նկարիչների միությունում բաց կլինի մինչև փետրվարի 28-ը
Ցուցահանդեսում ներկայացված է 7 ծավալային աշխատանք և 10 ֆոտոպատմություն: Նախագծի հերոսները և նյութերը պատերազմի վկաներն են:

Արարատ Շահբազյանի կեսդարյա պայքարի 4 տարիները անցել են պատերազմի դաշտում: 50 -ամյա ստեփանակերտցին Արցախյան պատերազմի մասնակից է ու դրա հետևանքները կրողը: Արարատը մարտի դաշտում վիրավորվել է 3 անգամ:

Արարատ Շահբազյանը` Հետևանքը արտեֆակտ նախագծի հերոսներից է: Նախագիծը իրականացրել են լուսանկարիչ Արեգ Բալայանը և արվեստագետ Էդիկ Պողոսյանը: Հեղինակները փորձել են հակամարտությանը նայել արվեստի տեսնկյունից:

Ցուցահանդեսում ներկայացված է 7 ծավալային աշխատանք և 10 ֆոտոպատմություն: Նախագծի հերոսները և նյութերը պատերազմի վկաներն են: 

Նախագծի առաջին ցուցադրությունը կայացել է Արցախում: Այն իրականացնելու գաղափարը ծնվել է 3 տարի առաջ: Նախապատրաստական աշխատանքները տևել են կես տարի:

«Հետևանքը Արտեֆակտ» նախագծով նկարահանվել է նաև համանուն ֆիլմ: Երևանյան ցուցահանդեսը Նկարիչների միությունում բաց կլինի մինչև փետրվարի 28-ը: