Array ( [mr_id] => 90597 [mr_node] => 78763 [mr_media] => 78487 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78487 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78487.jpg [media_name] => Vitali - Surb Sargis copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-10 15:52:35 )
Facebook Instagram Youtube
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սարգիս զորավարի, Մարտիրոս որդու և 14 զինակիցների տոնը
Զորավարի տոնի առիթով լավ մարտական ծառայության և հերթապահության համար զինվորները Առաքելական եկեղեցուց ստացան խորհրդանշական նվերներ և յուրօրինակ հորինվածքով խաչեր: Լավ ծառայությամբ աչքի ընկած զինվորներին հրամանատարությունը կարճատև արձակուրդում պարգևատրեց:

Լրագրողների հարցի պատասխանն է՝ աղի բլիթ կերել է, թե ոչ: Ալբերտ աղի բլիթ երբեք չի կերել, բայց սիրահարվել է: Պայմանագրային զինծառայողն ամուսնացած է, 5 տարի էլ բանակում է ծառայում: 

Առաջին պլանում այսօր զինվորներն են: Տարբեր զորամասերի մի խումբ զինծառայողներ Սուրբ Սարգիս եկեղեցում են՝ տոնելու Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների տոնը: 

Սուրբ Սարգսի տոնը առաքելական եկեղեցին նշում է եկեղեցի բերելով 17-րդ դարում ընդօրինակված Ավետարանը և Ս. Սարգսի աջը: Հատուկ այս տոնի առիթով, զինծառայողների համար անցկացվեց օրհնության կարգ: 

Զորավարի տոնի առիթով լավ մարտական ծառայության և հերթապահության համար զինվորները Առաքելական եկեղեցուց ստացան խորհրդանշական նվերներ և յուրօրինակ հորինվածքով խաչեր: Լավ ծառայությամբ աչքի ընկած զինվորներին հրամանատարությունը կարճատև արձակուրդում պարգևատրեց: 

Սուրբ Սարգիս զորավարի տոնը Առաքելական եկեղեցին ամփոփում է Խաչերթով: Հոգևորականները, զինծառայողներն ու քաղաքացիները քայլերթով անցան Մաշտոց և Բաղրամյան պողոտաները՝ դեպի Սիրահարների այգու տոնական համերգ: