Array ( [mr_id] => 90599 [mr_node] => 78764 [mr_media] => 78488 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78488 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78488.jpg [media_name] => Noro - Arcax kosmetika copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-10 16:01:18 )
Facebook Instagram Youtube
Բնական կոսմետիկ միջոցներ՝ made in Artsakh
Ուսանողների ստեղծված մաշկի խնամքի միջոցները ստացել են ԵՄ որակի հավաստագիր:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի լաբորատորիայում ստացված մաշկի խնամքի միջոցը Երևանի տեխնոլոգիական ինստիտուտի միջնորդությամբ Եվրամիության լաբորատորիայում անցել է փորձաքննությունն ու ստացել որակի հավաստագիր: Խնամքի միջոցները ստուգվել են Բրատիսլավայի դեղագիտական լաբորատորիայում:

Որակի եվրոպական չափանիշներին համապատասխանող նյութերը ստացվել են այս լաբորատորիայում, որտեղ ուսմանը զուգահեռ, կես դրույքով աշխատում 4 ուսանող: Լաբորատորիայի գործունեության երեքուկես տարվա ընթացքում մշակվել են 30-ից ավելի դեղամիջոցներ և մաշկի խնամքի միջոցներ: Հերթական նորույթը կարող է լինել արքայանարնջի յուղի արտադրությունը: Գլխավոր պայմանը բացառապես բնական հումքի օգտագործումն է:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի լաբորատորիայում ստացված նյութերի մի մասն արդեն արտոնագրվել է Հայաստանի մտավոր սեփականության գործակալությունում: Զանգվածային արտադրություն ուսանողները առայժմ չեն նախատեսում: