Array ( [mr_id] => 90601 [mr_node] => 78765 [mr_media] => 78489 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78489 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78489.jpg [media_name] => Davo - Xazaxstan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-10 16:04:19 )
Facebook Instagram Youtube
Զանգվածային ծեծկռտուք Ղազախստանում
Բախումներին մասնակցել է 400 մարդ, կա 8 զոհ, 50 ձերբակալված:

Ղազախստանի հարավում բռնկված կենցաղային վեճը վերածվեց միջէթնիկ բախումների ղազախների և դունգանների միջև: Դունգանների նախնիները չինախոս մուսուլմանն են: Սկսվել է անկառավարելի ծեծուջարդ, հնչել են կրակոցներ, զոհվել է 8, վիրավորվել 40 մարդ: Բախումներին մասնակցել է 400 հոգի, որոնք հրդեհել են տասնյակ տներ, իրավիճակը դուրս է եկել հսկողությունից, սկսվել է քաոս, որը տարածվել է մի քանի գյուղերում:

Ղազախստանի նախագահը շտապ խորհրդակցություն է հրավիրել:

Հաջորդ խնդիրը: Բախումների հենց սկզբից սոցցանցերում կեղծ լուրեր ու սադրանքներ են տարածվել, որոնք ավելի են հրահրել իրավիճակը: Հնչել են առաջարկներ նոր բախումներ կազմակերպել նաև քաղաքներում:

Ոստիկանները իրավիճակը վերահսկում են մեծ դժվարությամբ: Ձերբակալվել է խռովությանը մասնակցած 50 մարդ: Տարածվող կոչերից մեկն էլ եղել է Ալմաթիում նոր բախումներ հրահրելու առաջարկը: Քաղաքում փակվել են մարդաշատ շուկաները: