Array ( [mr_id] => 90611 [mr_node] => 78766 [mr_media] => 78490 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78490 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78490.jpg [media_name] => Arpi - virus copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-10 16:06:54 )
Facebook Instagram Youtube
ԱՀՄ. Բժշկական դիմակների համաշխարհային պաշարները սպառվել են
Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Ամերիկան պատրաստ է օգնել Չինաստանին: Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Պեկինին 100 մլն դոլար հատկացնել:

Բժշկական դիմակը հարսանեկան հանդերձանքի մաս է դարձել Հարավային Կորեայում: Զանգվածային պսակադրության ժամանակ Կորոնավիրուսով չվարակվելու համար զույգերն ամուսնացել են պաշտպանիչ դիմակներով:

Պսակադրությանը մասնակցել է մոտ 30 հազար մարդ: Հենց եկեղեցում չափել են ամուսնացող զույգերի ջերմությունն ու բաժանել դիմակները:

Վերջին տվյալով` Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակված է 24 մարդ: Ամբողջ աշխարհում վարակակիրների թիվը` մոտ է 35 հազարին, նրանց մեծ մասը Չինաստանում է: Վիրուսից բուժվել է 2000-ից ավելի մարդ, մահացածների թիվն անցնում է 700-ը:

Չինաստանի փոխվարչապետը կոչ է արել «ազգային պատերազմ» սկսել համաճարակի տարածման դեմ: Հայտարարությունից հետո Ուհան քաղաքում իսկական իրարանցում է սկսվել: Մարդկանց, որոնց կասկածում են կորոնավիրուսով վարակված լինելու մեջ, բռնի ուժով դուրս են բերում իրենց տներից և ուղարկում ճամբարներ: 

Ամերիկյան Royal Caribbean ընկերությունը կորոնավիրուսի պատճառով արգելել է չինական անձնագրերով բոլոր անձանց մուտքը իր նավեր: Ընկերությունը հաշվի չի առնելու, թե մարդը վերջին անգամ, երբ է Չինաստանում եղել: Արգելքը վերաբերում է նաև Հոնկոնգի և Մակաոյի անձնագրեր ունեցող քաղաքացիներին:

Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Ամերիկան պատրաստ է օգնել Չինաստանին: Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Պեկինին 100 մլն դոլար հատկացնել: