Array ( [mr_id] => 90630 [mr_node] => 78767 [mr_media] => 78491 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78491 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78491.jpg [media_name] => 2a5f0b26e8f9be05abcefbb690415c63.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-10 17:11:51 )
Facebook Instagram Youtube
ՓՄՁ ֆինանսավորում. Սևծովյան առևտրի և զարգացման բանկը հատկացրել է 180 վարկ
Սևծովյան առևտրի և զարգացման բանկի ղեկավարին ընդունել է նաև Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նրանք քննարկել են Հայաստանում իրականացված և նախանշվող ծրագրերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինի հետ հանդիպմանը հայտնել է, որ Հայաստանի տնտեսությունը դինամիկ աճում է և կառավարությունը ցանկանում է զարգացնել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ գործակցությունը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ համագործակցության մեծ ներուժ կա Էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Դմիտրի Պանկինի խոսքով՝ Սևծովյան առևտրի և զարգացման բանկը Հայաստանում կենտրոնացած է հիմնականում առևտրային բանկերի միջոցով փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորմանը: Բանկը նախատեսում է ծրագրեր իրականացնել նաև ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում:

Սևծովյան առևտրի և զարգացման բանկի ղեկավարին ընդունել է նաև Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նրանք քննարկել են Հայաստանում իրականացված և նախանշվող ծրագրերը:

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը և Հայաստանյան բանկերից մեկը ստորագրեցին 10 մլն դոլարին համարժեք վարկային համաձայնագիր: Այդ միջոցներն ուղղվելու են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը: ՓՄՁ ֆինանսավորման համար բանկը տվել է 180 վարկ:

Դմիտրի Պանկինի խոսքով՝ Հայաստանում մակրոտնտեսական իրավիճակը շատ բարենպաստ է, և տնտեսական աճի տեմպը հատկապես տպավորիչ է բանկի անդամ մյուս երկրների համեմատ: Դմիտրի Պանկինի խոսքով՝ Հայաստանում բանկերը վստահելի վերահսկողության տակ են, ֆինանսական դրությունը հասկանալի և կանխատեսելի է: Նման ֆինանսական համակարգն, ըստ Պանկինի՝ օտարերկրյա ներդրողներին թույլ է տալիս արդյունավետ աշխատել Հայաստանում: