Array ( [mr_id] => 90627 [mr_node] => 78768 [mr_media] => 78492 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78492 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78492.jpg [media_name] => timthumb (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-10 17:14:43 )
Facebook Instagram Youtube
Սպանություն Վանաձորի Բազում թաղամասում
Հրազենային վիրավորում ստացած 4 անձանցից 2-ը մահացել են:

Վանաձորում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ: Հրազենային վիրավորում ստացած 4 անձից երկուսը մահացել են հիվանդանոցի ճանապարհին: 

Վանաձորի բուժկենտրոն տեղափոխվածներից մեկն արդեն դուրս է գրվել, մյուսը տեղափոխվել է Երևան:

Արտակարգ իրավիճակ է եղել նաև հիվանդանոցի բակում: Վիրավորներին ուղեկցող մի խումբ անձինք սպառնացել ու հայհոյել են բժիշկներին, կոտրել են հիվանդանոցի դռներն ու ապակիները:

Սպանությամբ ավարտված վեճը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Բազում թաղամասում: Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են հրկիզված Նիվա մակնիշի ավտոմեքենա, ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 5.45 տրամաչափի ինքնաձիգի կրակված 26 պարկուճ, 5 դեֆորմացված նույն տրամաչափի պարկուճ, 5 նույն տրամաչափի գնդակ, 2 դատարկ փամփշտատուփ՝ մեկն այրված: 

Հարուցվել է քրեական գործ: Քննչական կոմիտեի նախնական տվյալներով ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի ձեռք բերված հրազենով կրակել է 4 քաղաքացիների ուղղությամբ և դիմել փախուստի: