Array ( [mr_id] => 90623 [mr_node] => 78769 [mr_media] => 78493 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78493 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78493.jpg [media_name] => Shaqe - havatq ev gorcq copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-10 17:21:24 )
Facebook Instagram Youtube
«Հավատք ու գործք». Երկօրյա համաժողովը քննարկել է հավատն ու բարի գործը շաղկապելու արվեստը
Երկօրյա համաժողովի կենտրոնում գլխավոր հարցերից մեկն այն էր, թե ինչպես իրար կապել հավատն ու բարի գործը: Առաջին վայրկյանից մինչև վերջ քննարկումներին հետևում էին սրբազանները՝ իրենց ազդեցիկ խոսքով հիշեցնելով. մարտահրավերներ միշտ էլ եղել են, հիմա էլ կան, դրանք հնարավոր է հաղթահարել հավատով ու գործով:

Մեծ հավատով արտաբերված մեկ նախադասություն, և մեծ գործի մասին ամեն ինչ ասված է։ Աստվածամոր տուն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, որպես արվեստի մարդ, մտածում է պատկերներով, ու հիմա երկու գիծ է գծում` հորիզոնական և ուղղահայաց։ 

Մեկը մյուսին լրացնող ու ամրացնող գծերը, Վարդան Կարապետյանի պատկերմամբ, հավատքն է ու գործքը։ Հատման կետում հանդիպումն է` հավատը գործի վերածող հոգևորականների, մտավորականների, գործարարների ու բարեգործների։

Խաչի խորհրդով սկսվող նախաձեռնության հիմքում խորհրդանշական պատմություն է խորհրդանշական վայրում։ Հայկական մշակութային վերելքի խորհրդանիշ Սուրբ Ղազարում՝ Վենետիկի հայկական կղզում, համաժողովի մեկնարկն ազդարարում է իտալական լարային քառյակը` «Նոր Արաքսը»։ Իտալիայի այդ բնակավայրի ստեղծումը հենց հավատի ու գործի արդյունք էր, մեկ դար առաջ այդտեղ էին իտալացիները տեղափոխել ցեղասպանությունից փրկված հայ որբերինին, որոնց միջոցով հետո աշխարհում հնչեց Նոր Արաքսի անունը՝ որպես գորգագործության կայսրության։

«Նոր Արաքսն» ու Կորսված տապանի երգը լրացրեց Արամ Իպեկջյանն՝ իր աշխարհահռչակ դուդուկի հնչյուններով՝ գործի ու հավատի միաձուլումը դարձնելով ամբողջական: Ու հենց դա է «Աստվածամոր տուն» հիմնադրամի մեծ նախաձեռնության հիմքում:

Երկօրյա համաժողովի կենտրոնում գլխավոր հարցերից մեկն այն էր, թե ինչպես իրար կապել հավատն ու բարի գործը: Առաջին վայրկյանից մինչև վերջ քննարկումներին հետևում էին սրբազանները՝ իրենց ազդեցիկ խոսքով հիշեցնելով. մարտահրավերներ միշտ էլ եղել են, հիմա էլ կան, դրանք հնարավոր է հաղթահարել հավատով ու գործով: 

Թեմատիկ քննարկումները տարբեր ճակատներով են. հավատը թվային ժամանակներում, երբ համացանցը վտանգ ու մարտահրավեր է կրոնի համար: Մասնագետները լուծումներ են առաջարկում՝ ինչպես դիմագրավել: Մյուս ճակատում գալիս են եզրահանգման, որ հավատն առանց գործի մեռած է: Եվ հակառակը: Պնդում են, որ հավատն է գործերի գաղափարական հենքը ու բերում տպավորիչ օրինակներ, որոնցով ընդգծում են՝ մեկն առանց մյուսի դատապարտված է անհաջողության: 

Նազենի Հովհաննիսյանը համաժողովում ներկայացնում էր «Հավատքի ուժը»: Հեռուստահաղորդավարը գնացել է հրաշքների հետևից՝ հասնելով Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռ, ֆիքսելով փշաքաղեցնող տեսարաններ, խոսքեր, պատմություններ: Այդտեղ խոսում են նույնիսկ խաչքարերը՝ կատարված հրաշքների վկաները:

Համաժողովը Վարդան Կարապետյանին տրամադրեց ասմունքի. Աստվածամոր տուն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը զգացումներն արտահայտում է Դանիել Վարուժանով: Ինքն էլ է ավարտել նույն դպրոցն, ինչ մեծ պոետը:

«Հավատքի ու գործք»-ի գլխավոր ազդակը հասնելու է ու համախմբելու է հազարավոր բարեսերների: Իսկ այս փուլում համաժողովն ավարտվում է, ինչպես Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանն է նշում, հոգևոր միասնականությամբ, ինչն արտահայտվեց հատկապես Միաբանության այգում՝ Հայ նշանավոր գործիչների դամբարանապատի մոտ. այդտեղ աղոթքից հետո ինքնաբուխ հնչեց Կիլիկիա ռոմանսը: