Array ( [mr_id] => 90617 [mr_node] => 78770 [mr_media] => 78494 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78494 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78494.jpg [media_name] => Ani - adrbejan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-10 17:31:59 )
Facebook Instagram Youtube
Ադրբեջանում արտահերթ ընտրությունն անեցել են խայտառակ խախտումներով
Խախտումները բացահայտող լրագրողների վրա հարձակվելն ադրբեջանական ավանդական ընտրությունների սովորական ընթացքն է: Լցոնումներից ու կարուսելներից մինչև սրտի կաթված, սպանություն ու ոստիկանների հետ զանգվածային բախումներ: Ոչ մի անակնկալ չկա: Ամեն ինչ՝ ինչպես միշտ է լինում Ադրբեջանում և ինչպես սպասվում էր:

Նախ ամենամեծ բախումը՝ Բաքվից 130 կմ հեռու՝ թալիշներով բնակեցված Սալյանի շրջանում: Չէր կարելի թույլ տալ, որ բնիկ ժողովուրդները Մեջլիսում պատգամավոր ունենային: Ոստիկանության զորքն այնտեղ կուտակվել էր ցերեկը: Քվեարկությունից հետո քվեատուփը լուսամուտից ուղղակի տարել են անհայտ ուղղությամբ: Գիշերը սկսվել են ոստիկանների հետ բախումները: 
Սրտի կաթված, թե սպանություն: Ոստիկանությունը դեռ պետք է պարզի ընտրատեղամասերում երկու մարդու մահվան պատճառը: Նրանք ընդդիմադիր թեկնածուների ներկայացուցիչներ էին: Այստեղ դիտորդները պարզել են, որ քվեատուփ լցնելու համար պատրաստված քվեաթերթիկները պահարանում են: նրանց փորձում են վտարել, սկսվում է հրմշտոցը: 

Ամենախայտառակ խախտումներն իրականացվում են տարեցների ձեռքով: Քվեաթերթիկներով լի պայուսակով տեղամաս եկած դիմակավոր անձը փորձել է փախչել՝ հասկանալով, որ բռնվել է ու գործն ավարտին չի հասցնի: 
Հաշվարկի ժամանակ սեյֆից քվեաթերթիկները թափվել են հատակին՝ իբրև թե սեղանից են ընկել ու պետք է հավաքել, հաշվել: Քվեաթերթիկները հանել են որտեղից պատահի՝ պայուսակից, գրպանից, դարակից: Ամենաաբսուրդայինը՝ խախտումներ անողները համոզել են, որ մյուսները լռեն, իրենց հացը չկտրեն: 

Քվեատուփը տարել են փակ սենյակ: Դրսում աղմկում են, փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում, ներսում ամեն ինչ պարզ է: 

Եվ ամենակարևորը՝ Ղարաբաղից 1 միլիոն փախստականների ադրբեջանական միֆը ոչնչացավ: Ղարաբաղի ադրբեջանական համայնք հասարակական կազմակերպության ղեկավարը ստացել է ընդամենը 1600 քվե: 
125-հոգանոց Մեջլիսում Ալիևի կուսակցությունն ունեցավ 70 պատգամավոր: Անկախ պատգամավորները հիմնականում աջակցում են իշխող կուսակցությանը, Մեջլիսում հայտնված ընդդիմադիրներն այնտեղ են, որովհետև Ալիևին պետք է ընդդիմության իմիտացիան: Իրական ընդդիմությունը շանս չուներ: 

Ադրբեջանում արտահերթ խորհրդարան ընտրեցին, որովհետև Մեջլիսը ցրվել էր: Պաշտոնական պատճառը՝ չէին հասցնում նախագահի բարեփոխումների տեմպին: Իրականում Իլհամ Ալիևը փորձում է ազատվել իր խայտառակված համբավից՝ ազատվելով վարկաբեկված թիմից, բայց ամբողջ նախընտրական քարոզչությունը և ընտրական օրվա խախտումները ցույց տվեցին, որ նրա նոր շրջապատը նախկինից առանձնապես չի տարբերվի: