Array ( [mr_id] => 90625 [mr_node] => 78771 [mr_media] => 78496 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78496 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78496.jpg [media_name] => son-dakika-tayland-da-silahli-saldiri-asker-12898865_8281_amp.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-10 17:54:08 )
Facebook Instagram Youtube
Մեկ ամիս՝ «Նյումեգ»-ի հետ. Ինչպես ճիշտ դիմանկարել ու ստեղծել մոնոֆոտո
Լուսանկարիչներ Վահան Ստեփանյանն ու Ռուբեն Մարտիրոսյանը «Զանգակ» գրատանը ներկայացրել են «Նյումեգ»-ի «Մոնոլոգ» գրքի բովանդակությունը ստեղծելիս իրենց փորձը:

Ինչպես ճիշտ դիմանկարել ու ստեղծել մոնոֆոտո. լուսանկարիչներ Վահան Ստեփանյանն ու Ռուբեն Մարտիրոսյանը ներկայացրին սեփական փորձը, սովորեցրին և պատմեցին՝ ինչերով են անցել «Նյումեգ»-ի «Մոնոլոգ» գրքի բովանդակությունը ստեղծելիս: 

Բաց դասախոսությանը լուսանկարիչերը ներկայացրին դիմանկար անելու բարդություններն ու նրբությունները. նրանք են հեղինակել «Մոնոլոգ» գրքի բոլոր լուսանկարները՝ նաև ծանոթանալով յուրաքանչյուր հերոսի պատմությանը:

Մեկ կադր, որը կարող է ավելի շատ բան պատմել, քան ծավալուն տեքստը: Հաճախ լուսանկարն ավելի խոսուն է լինում, քան բովանդակությունը. այս համոզմանն է լուսանկարիչ Վահան Ստեփանյանը: 

Ռուբեն Մարտիրոսյանի համար «Մոնոլոգ» գիրքը ֆոտոկարիերայի գլխավոր փորձությունն ու ամենահաջողված նախագծերից մեկն է: Սա ոչ միայն լավ ձեռնարկ է սկսնակ լուսանկարիչների համար, այլև՝ կյանքի փորձ և խորհուրդներ փոխանցելու լավ միջոց: 

Մոնոֆոտո ստեղծելու բաց դասախոսությունը ներկա էին մի քանի տասնյակ սկսնակ լուսանկարիչներ, որոնք մասնագիտական նրբություններ բացահայտեցին:
«Զանգակ» գրատանը շարունակվում է մեկ ամիս «Նյումեգ»-ի հետ նախագիծը: Հաջորդը՝ «Նյումեգ»-ի հրատարակած սպորտային բեսթսելլերների բաց քննարկումն է: