Array ( [mr_id] => 90629 [mr_node] => 78772 [mr_media] => 78495 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78495 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78495.jpg [media_name] => 155722.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-10 17:48:41 )
Facebook Instagram Youtube
Բացառիկ վիրահատություն Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում` նորածնի մարմնից հեռացրել են տերատոման
1,2 կգ տերատոման նորածնի մարմնից բարեհաջող կերպով հեռացվել է:

3 ժամ տևած բարդ վիրահատության բարեհաջող ավարտը: 40 հազարից մեկ անգամ հանդիպող հազվադեպ հիվանդությամբ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն են բերել այս փոքրիկին: Նորածնի 3 ու կես կիլոգրամ քաշից 1 կգ 200 գրամը տերատոմա է եղել: 

Վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանի խոսքով` բոլոր բարդություններն արդեն անցյալում են: Հետագայում հնարավոր է նաև կոսմետիկ և պլաստիկ միջամտություններ արվեն: 

Բժիշկների խոսքով` վիրահատության ընթացքում երեխային վնասելու հավանականություն է եղել, սակայն վստահեցնում են. վիրահատությունը կատարվել է բարձր մակարդակով ու մեծ զգուշությամբ: Տերատոման փոքրիկի ներքին օրգանները չի վնասել: 

Բժիշկներն ասում են` այս պահին կան երեխայի` առողջ մեծանալու բոլոր նախադրյալները: 

Հրաշքով փրկված փոքրիկն արդեն մեկ շաբաթ է` դուրս է գրվել հիվանդանոցից` մնալով բժիշկների հսկողության տակ: