Array ( [mr_id] => 90626 [mr_node] => 78773 [mr_media] => 59653 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59653 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59653.jpg [media_name] => National_Assembly_of_Armenia.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:55 )
Facebook Instagram Youtube
Ընդդիմադիր 27 պատգամավորներ կարող են հանրաքվեի որոշումը վիճարկել ՍԴ-ում
Ընդդիմադիր ԲՀԿ խմբակցությունը Ազգային ժողովում ունի 26 պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ՝ 17: Որոշումը վիճարկելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի բացառել, որ իրենք կարող են դիմել ՍԴ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը կարծում է, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կարող է տապալվել, եթե խորհրդարանական ընդդիմությունը նախաձեռնությամբ հանդես գա: Ազգային ժողովի պատգամավորների 1/5-րդը կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ազգային ժողովի որոշումը կամ նախագահի հրամանագիրը:

Ընդդիմադիր ԲՀԿ խմբակցությունը Ազգային ժողովում ունի 26 պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ՝ 17: Որոշումը վիճարկելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի բացառել, որ իրենք կարող են դիմել ՍԴ: 

ԲՀԿ-ն նույնպես դեռ չի որոշել՝ Սահմանադրական դատարան դիմել, թե ոչ: Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ խմբակցությունն այս խնդիրն առաջիկա օրերին ամենայն հավանականությամբ կքննարկի։ Բացի այդ, Զոհրաբյանի պնդմամբ, «Լուսավոր Հայաստան»-ից իրենք ստորագրելու առաջարկ չեն ստացել: 
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի կարծիքով՝ հարցը կարող էր վիճարկել նաև նախագահը մինչև ստորագրելը: Նա ևս կարող էր Սահմանադրությունը փոխելու հանրաքվեի որոշումը ուղարկել Սահմանադրական դատարան: 

Նախագահը ստորագրել էր Ազգային ժողովի որոշումը և հանրաքվեի օր նշանակել ապրիլի 5-ը: Նախագահի աշխատակազմը պարզաբանել է, որ հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը: 

Եվրոպայի խորհրդի վեհաժողովի մոնիտոնիգի համազեկուցողները Հայաստանին հորդորել են նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով՝ հրատապ ընթացակարգով քննարկելու համար: Վլադիմիր Վարդանյանի համոզմամբ, ոչ բոլոր դեպքերում է պարտադիր սահմանադրության փոփոխություններին վերաբերող նախագծերն ուղարկել միջազգային փորձաքննության: