Array ( [mr_id] => 90631 [mr_node] => 78774 [mr_media] => 78497 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78497 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78497.jpg [media_name] => Vitali - KGMS boxoq copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-11 12:21:20 )
Facebook Instagram Youtube
Լուծարված Կրթության ինստիտուտի աշխատակիցները պարզաբանում են պահանջել նախարարությունից
Նախկին աշխատակիցներն ուզում են պարզել, թե ինչպես է լուծվելու իրենց աշխատանքի հարցը:

Լուծարված Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները պարզաբանում են պահանջում կրթության նախարարությունից: Հարցը մեկն է. նախկին աշխատակիցներն ուզում են պարզել, թե ինչպես է լուծվելու իրենց աշխատանքի հարցը:
 
Նախարարությունը պատճառաբանել էր, որ շահույթ հետապնդող կազմակերպություն է և դրա փոխարեն կստեղծվի նոր հիմնարկ, որն էլ կիրականացնի Կրթության ազգային ինստիտուտի որոշ գործառույթներ: Նոր հիմնարկում աշխատելու համար կհայտարարվի մրցույթ: Ակցիայի մասնակիցները համաձայն չեն:

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց նախարարության գլխավոր քարտուղարը: Նաիրի Հարությունյանը հայտնեց, որ նոր կառույց ստեղծելը բարդ գործ է և հստակ ժամկետ չկա: Լուծարված ինստիտուտում աշխատում էր 300 մարդ, նոր կառույցում կաշխատեն 60–ը: