Array ( [mr_id] => 90641 [mr_node] => 78776 [mr_media] => 78456 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78456 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78456.jpeg [media_name] => 1441010243-6173.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-07 15:48:24 )
Facebook Instagram Youtube
ԿԸՀ. Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կսկսվի փետրվարի 17-ին
Ապրիլի 4-ը լռության օր կլինի, իսկ ապրիլի 5-ին առավոտյան կբացվեն ընտրական տեղամասերը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման ժամանակացույցը: Քարոզարշավը կսկսվի փետրվարի 17-ին և կավարտվի քվեարկությունից մեկ օր առաջ: Ապրիլի 4-ը լռության օր կլինի, իսկ ապրիլի 5-ին առավոտյան կբացվեն ընտրական տեղամասերը:

«ԿԸՀ ներկայացվել է որոշում՝ հիմք ընդունելով նախագահի հրամանագիրը՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին, որով հանրաքվեն նշանակվել է ապրիլի 5-ին: Ընտրական օրենսգրքի ու հանրաքվեի մասին օրենքի համաձայն՝ մշակվել է ժամանակացույց: Համաձայն հանրաքվեի մասին օրենքի՝ հանրաքվեի քարոզչությունը մեկնարկում է հանրաքվե նշանակելու մասին նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակումից հետո 7-րդ օրը և ավարտվում հանրաքվեից մեկ օր առաջ, ինչը նշանակում է, որ փետրվարի 17-ից կմեկնարկի նախընտրական քարոզչության փուլը»: