Array ( [mr_id] => 90634 [mr_node] => 78777 [mr_media] => 74463 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74463 [media_album] => 10 [media_path] => media/2019/05/74463.jpg [media_name] => 46.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-03 11:31:39 )
Facebook Instagram Youtube
Բացահայտվել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու դեպք
2018 թվականի նոյեմբերից նրանք գովազդել են կազմակերպության ծառայությունների դիմաց վճարում կատարելու դեպքում եկամուտ ստանալու հնարավորությունը և բազմաթիվ քաղաքացիների ներգրավել «բիզնես-ծրագրում»:

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու, ղեկավարելու և խոշոր չափի գումար ներգրավելու դեպք։ Մի խումբ քաղաքացիներ Հայաստանում ընդլայնել են արտասահմանում գրանցված կայքի միջոցով տուրիստական ծառայություններ մատուցող կազմակերպության գործունեությունը: 2018 թվականի նոյեմբերից նրանք գովազդել են կազմակերպության ծառայությունների դիմաց վճարում կատարելու դեպքում եկամուտ ստանալու հնարավորությունը և բազմաթիվ քաղաքացիների ներգրավել «բիզնես-ծրագրում»: Անդամակցած մարդկանց նյութական օգուտը ապահովվել է նոր ներդրողներից ստացած գումարներով: Հարուցվել է քրեական գործ: