Array ( [mr_id] => 90645 [mr_node] => 78780 [mr_media] => 59648 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59648 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59648.jpg [media_name] => 2014_Erywań,_Budynek_Zgromadzenia_Narodowego_Republiki_Armenii.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:32:45 )
Facebook Instagram Youtube
Սահմանադրության փոփոխության «Այո»-ի շտաբի ղեկավար է նշանակվել Տարածքային կառավարման նախարարը
«Լուսավոր Հայատանը» չի մասնակցելու ոչ «Այո»-ի , ոչ էլ «Ոչ»-ի քարոզին: ԲՀԿ-ն առայժմ իր տեսակետը չի հրապարակել:

Այո, թե ոչ. ԱԺ երկրորդ ուժը՝ ԲՀԿ-ն, առայժմ իր տեսակետը չի հրապարակում: Կուսակցության ղեկավարը այդ հարցով քաղխորհրդի նիստ կհրավիրի, կլսի մեծամասնությանն ու դրանից հետո տեսակետը հրապարակի:

«Լուսավոր Հայաստանը» ևս մեկ անգամ հրապարակեց խախտումները, որ արձանագրել են սահմանադրության փոփոխությունների գործընթացում: Հարցը լիագումար նիստում քննարկվել է՝ առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության, ինչը համարում են կոպտագույն խախտում: Բացի այդ, առաջին ընթերցումից հետո չընդունված հարցը սահմանված կարգով պետք է դուրս գար օրակարգից, բայց դուրս չեկավ: Հանրաքվեի որոշումը բողոքարկելու համար Լուսավոր Հայաստանը ՍԴ չի դիմի. չունի անհրաժեշտ թվով ստորագրություններ: 

«Լուսավոր Հայաստանը» որոշել է ճամբար բառ չօգտագորել. պնդում են, որ «Այո»-ի կամ «Ոչ»-ի ճամբարներ ձևակերպումը իշխանությունը հատուկ է շրջանառության մեջ դնում: Հետևաբար «Լուսավոր Հայատանը» չի մասնակցելու ոչ «Այո»-ի , ոչ էլ «Ոչ»-ի քարոզին: 

Ընդդիմադիրներին պատասխանել է Աժ փոխնախագահը: Ալեն Սիմոնյանի դիտարկմամբ, «Լուսավոր Հայաստանը» պետք է ուղղորդի իր ընտրողներին: 

«Լուսավոր Հայաաստանի» խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ Վանաձորում քաղաքական հետապնդումներ են սկսվել ԼՀ-ը ներկայացնող պաշտոնյաների դեմ: Տեղեկացրեց նաև, որ վերջին արտահերթ նիստից հետո շարունակվում են իրենց կուսակիցներին հասցեագրված սպառնալիքները, մինչդեռ, Մարուքյանի խոսքով, այդ մասին իրենց հայտարարություններին չի արձագանքել ոչ մի իրավապահ: 

ՔՊ վարչության նիստում քննարկել էր քարոզչական շտաբ ստեղծելու հարցը: Որոշվել է «Այո»-ի շտաբի ղեկավար նշանակել Տարածքային կառավարմնա նախարարին: