Array ( [mr_id] => 90650 [mr_node] => 78781 [mr_media] => 78500 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78500 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78500.jpg [media_name] => f55c605982e055_55c605982e434.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-11 14:48:27 )
Facebook Instagram Youtube
Երևանի քաղաքապետը դժգոհ է մայթերի ձնամաքրման աշխատանքներից
Քաղաքապետն առաջարկել է ավտոկայանատեղիների հարցը դնել հանրաքվեի: Մայրաքաղաքի փողոցներից մեկը կկոչվի Գոհար Գասպարյանի անունով:

Ծառայողական ավտոկայանատեղիների շահագործումը երկարացնելու հարցը նորից անցավ լարված: Ավագանու ընդդմիադիր անդամը այն կոչեց չարաբաստիկ հարց: Դրանք տրամադրվում են, բայց հարցը չի լուծվում, վերահսկողություն չկա:

Պատասխանը չգոհացրեց: Ավագանու ԲՀԿ անդամն այս անգամ էլ հարցն ուղղեց քաղաքապետին: Քաղաքապետի պատասխանը նույնն է, դրանով պետք է զբաղվի ոստիկանությունը, լավ կլիներ՝ մունիցիպալ ոստիկանությունը, որը դեռ գոյություն չունի: 

Ավագանու «Իմ քայլի» անդամն առաջարկեց՝ ժողովրդին հարցնել՝ ավտոկայանատեղիների մասին: Օրինակ՝ հանրաքվեի միջոցով: Քաղաքապետը պատմեց, երբ լսեց համապետական հանրաքվեի մասին, որն անցկացվելու է սահմանադրության մեջ փոփոխություններ անելու համար, ԿԸՀ նախագահի հետ զրուցեց, որպեսզի պարզի՝ կարող են մեկ հարցաթերթիկ էլ իրենք նախապատրաստեն՝ քաղաքային հանրաքվե անցկացնելու համար: 

Երևանցիների դժգոհությունը, որ առատ տեղումներից հետո մայթերն այդպես էլ չեն մաքրվել, քաղաքապետը կիսում է, դժգոհ է, բայց չի նշանակում, որ աշխատանք չի կատարվել: Կան մայթեր, որ մաքրվել են:

Խոսակցությունները, որ քաղաքապետի որոշումների վրա ազդեցություն են ունենում նրա մտերիմները, ու հատկապես՝ կինը, Հայկ Մարությանը հերքում է: 

Ավագանու որոշմամբ ու ծափերի տակ՝ միաձայն ընդունվեց վերին անտառային հատվածի փողոցներից մեկը անվանակոչել Գոհար Գասպարյանի անունով: