Array ( [mr_id] => 90654 [mr_node] => 78782 [mr_media] => 78501 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78501 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78501.jpg [media_name] => 45753_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-11 14:57:45 )
Facebook Instagram Youtube
Առաջին անգամ Հայաստան է ժամանել Հորդանանի թագավոր Աբդուլլահ երկրորդը
Աբդուլլահ Երկրորդը Երևանում է պաշտոնական այցով, նախագահի հրավերով: Բաղրամյան 26-ում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը: Այնուհետև Աբդուլլահ Երկրորդը այցելել է կառավարություն, որտեղ նրան դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հորդանանի թագավորը Մուհամմադ մարգարեի 41-րդ սերնդից է, Երուսաղեմի քրիստոնեական և իսլամական սրբավայրերի խնամակալը:

Հորդանանի Թագավորը Հայաստանում է առաջին անգամ: Աբդուլլահ Երկրորդը Մուհամմադ մարգարեի ուղիղ ժառանգն է, Երուսաղեմի քրիստոնեական և իսլամական սրբավայրերի խնամակալը: Երևանում է պաշտոնական այցով: 

Կառավարության մոտ Հորդանանի թագավորին դիմավորել է վարչապետը, Նիկոլ Փաշինյանը Հորդանանի ու Մերձավոր ամբողջ Արևելքի հետ հարաբերությունները որակել է ռազմավարական: Ի դեպ, Աբդուլլահ Երկրորդի պապի պապը՝ Մեքքայի շերիֆ Հուսեյնը Հայոց ցեղասպանության ժամանակ իսլամական հրովարտակով արաբական երկրների մուսուլմաններին կոչ է արել փրկել ու պաշտպանել հայերին: 

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է հորդանանյան բիզնեսի և կապիտալի ներգրավմամբ ու փոխգործակցության լավ հեռանկարներ կան տնտեսության տարբեր ճյուղերում: Քննարկել են վիզային ռեժիմը դյուրացնելու հարցը: Աբդուլլահ Երկրորդը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Հորդանան: 

Ավելի վաղ Աբդուլլահ Երկրորդի դիմավորման պաշտոնականա արարողություն է տեղի ունեցել Բաղրամյան 26-ում: Նա Հայաստանում է նախագահի հրավերով: Արմեն Սարգսյանը հանդիպմանը բարձրացրել է վիզաների վերացման, կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագիր ստորագրելու հարցը: Քննարկել են նաև Երևան-Ամման ուղիղ չվերթ բացելու հնարավորությունը: