Array ( [mr_id] => 90642 [mr_node] => 78783 [mr_media] => 78503 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78503 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78503.jpg [media_name] => 28663_kasharq27_M.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-11 15:02:57 )
Facebook Instagram Youtube
Բարձրաստիճան պաշտոնյաներն ունեցվածքը կհայտարարագրեն նոր ձևով
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ու արդարադատության նախարարության մշակած նոր հայտարարագրերը համապատասխանեցվել են Հանրային ծառայության մասին օրենքին:

Բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց ընտանիքի անդամների ունեցվածքն այս տարի կհայտարարգրվի նոր ձևով: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ու արդարադատության նախարարության մշակած նոր հայտարարագրերը համապատասխանեցվել են Հանրային ծառայության մասին օրենքին: 

Նոր նմուշները ներառում են շահերի հայտարարագրումը, ինչպես նաև որակական վերլուծության համար անհրաժեշտ տվյալներ, որպեսզի պարզապես չհիմնվեն քանակական տվյալների վրա:

Լիլիթ Ալեքսանյանը նշեց որ այս փուլում փորձել են ներդնել ավտոմատացված լուծումներ: Այս անգամ հայտարարատուներին ծանուցումները լինելու են ամբողջովին ավտոմատացված: