Array ( [mr_id] => 90651 [mr_node] => 78784 [mr_media] => 78504 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78504 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78504.jpg [media_name] => dee19cf7f46435cc04ef3cb8636c31c3.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-11 15:17:14 )
Facebook Instagram Youtube
«Յուքոմ»-ը ցանկություն է հայտնել գնել «Վեոն Արմենիա» ընկերությունը
2 ընկերությունների դիմումների հիման վրա հարուցված է վարչական վարույթ: ՏՄՊՊՀ-ն որոշումը կկայացնի 90 օրում:

«Յուքոմ» ընկերությունը նախատեսում է գնել հեռահաղորդակցության ոլորտում երկար տարիներ գործունեություն ծավալող «Վեոն Արմենիա» ընկերությունը: Մինչև երկու ընկերությունների միջև առքուվաճառքի պայմանագրի կնքումը, ՏՄՊՊՀ-ն ստուգում է ընկերությունների ներկայացրած տեղեկությունները՝ վերջին երեք տարվա աուդիտորական հաշվետվությունները: Հանձնաժողովը դիմել է ՀԾԿՀ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով և ՊԵԿ՝ շուկայի ամբողջական պատկերն ու դինամիկան հասկանալու համար: Այս ընկերությունների դիմումի հիման վրա հարուցված է վարչական վարույթ:

Գնորդ հանդիսացող ընկերության ղեկավարը հայտնեց, որ համակենտրոնացման հիմնական նպատակը մրցակցությունը ուժեղացնելն է և հաճախորդների համար շահավետ պայմաններ ստեղծելը:

ՏՄՊՊՀ-ն որոշում կկայացնի 90 օրում: Հանձնաժողովի որոշումը կվերաբերի համակենտրոնացման գործողությունը թույլատրելուն, արգելելուն: Թույտվությունը կարող է լինել նաև պայմանական: