Array ( [mr_id] => 90646 [mr_node] => 78785 [mr_media] => 78505 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78505 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78505.jpg [media_name] => 103.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-11 15:20:55 )
Facebook Instagram Youtube
Օրբելյանը կշարունակի լինել Օպերայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը
Կոստանտին Օրբելյան - ԿԳՄՍ 1 տարվա առճակատումն ավարտվել է հօգուտ Օրբելյանի:

Օպերային աշխարհից դատարանի դահլիճ: Կոստանտին Օրբելյան - ԿԳՄՍ առճակատումը, որ տեվեց 1 տարի, վերջապես ավարտվեց. հօգուտ Օրբելյանի: Մաեստրոն հաղթել է դատը ու վերականգնվել իր պաշտոնում: Օրբելյանը կշարունակի լինել Օպերայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը:

Քաթար, Բահրեյն, Դուբայ՝ սրանք այն վայրերն են, որտեղ չեղարկվել են թատրոնի հյուախաղերը: Անորոշ վիճակի պատճառով թատրոնը կորցրել է նաև մեկենասներին, իսկ խնդիրները ավելացել են: Պետական ֆինանսավորում վերջին անգամ Օպերան ստացել են 4 տարի առաջ՝ «Դիմակահանդեսը» բեմադրելիս: 

Օրբելյանը ընդգծում է՝ թատերական ներկայացումների պակաս կա. խաղացանկը աղքատիկ է: Նոր ծրագրեր կան, բայց դրանք իրագործելու համար երաշխիքներ կարիք կա: