Array ( [mr_id] => 90652 [mr_node] => 78786 [mr_media] => 78506 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78506 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78506.jpg [media_name] => arm137758435078.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-11 16:34:20 )
Facebook Instagram Youtube
8 տարվա դադարից հետո Կոնսերվատորիայում վերաբացվել է Օպերային ստուդիան
Սեպտեմբերի 30-ին` Ղազարոս Աղայանի 100-ամյակի օրը կբեմադրվի «Կարինե» օպերետը, որը հյուրախաղերով կշրջագայի Հայաստանի բոլոր մարզերում ու Արցախում:

 

8 տարվա դադար ու Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերայի ստուդիան պատրաստ է կրկին հյուրընկալել հանդիսատեսին: Այն կվերաբացվի Ղազարոս Սարյանի 100-ամյակին, որի նախաձեռնությամբ էլ 40 տարի առաջ հիմնվել է Օպերային ստուդիան: Տարիներ առաջ այն ակտիվ ու կարևոր դերակատարում է ունեցել Կոնսերվատորիայի ուսումնական պրոցեսում: 

Ամբողջ տարին Կոնսերվատորիան կունենա ելույթներ, որոնց կներգրավվեն նաև ուսանողները` դրանք ավելի հարուստ դարձնելու համար: Նպատակը մեկն է` արտսիտներին հնարավորություն տալ բեմում ավելի հաճախ լինել: Ելութները կլինեն կոնսերվատորիայի սիմֆոնիկի նվագակցությամբ: 

Ուսանողները ոգևորված են ու անհամբեր: Օպերային բուռն ու անհանգիստ աշխատանքը նրանց է սպասում: 

Սեպտեմբերի 30-ին` Ղազարոս Աղայանի 100-ամյակի օրը կբեմադրվի «Կարինե» օպերետը, որը հյուրախաղերով կշրջագայի Հայաստանի բոլոր մարզերում ու Արցախում: Միջազգային համագործակցություններ նույնպես կլինեն: Կոնսերվատորիայի 9 ուսանողներ էլ ապրիլի 20-ից 26-ը ելույթ կունենան Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանում: