Array ( [mr_id] => 90653 [mr_node] => 78787 [mr_media] => 78507 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78507 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78507.jpg [media_name] => WhiteHouseSouthFacade.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-11 16:37:25 )
Facebook Instagram Youtube
ԱՄՆ նախագահը հայտարարել է միջուկային զինանոցն ուժեղացնելու մասին
Ռուսաստանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բանակցել պայմանագրի ժամկետը երկարացնելու կամ նոր պայմանագիր կնքելու շուրջ, սակայն Սպիտակ տնից որևէ արձագանք դեռ չկա:

Դոնալդ Թրամփը ներկայացրել է 2021 թվականի բյուջեն, որից պարզ է դառնում, որ կտրուկ աճելու են միջուկային սպառազինության ծախսերը: Թրամփը մտադիր է տասնյակ միլիարդավոր դոլարներ ուղղել միջուկային զինանոցը ուժեղացնելու համար: 

Մեկ տարուց ավարտվելու է ռազմավարական հարձակողական զենքերի կրճատման մասին ռուս-ամերիկյան համաձայնագրի ժամկետը: Նոր համաձայնագիր չկա: Վաշինգտոնը ցանկանում է հասնել նաև ռուսական նոր, գերժամանակակից հրթիռների կրճատմանը: 

Ռուսաստանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բանակցել պայմանագրի ժամկետը երկարացնելու կամ նոր պայմանագիր կնքելու շուրջ, սակայն Սպիտակ տնից որևէ արձագանք դեռ չկա: 

Նախօրեին էլ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է նույնիսկ դիտարկել իր գերժամանակակից սպառազինությունը կրճատելու հնարավորությունը, բայց պայմանով, որ Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները նույնն անեն ու դադարեցնեն համանման զինատեսակների զարգացումը: