Array ( [mr_id] => 90655 [mr_node] => 78788 [mr_media] => 78508 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78508 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78508.jpg [media_name] => 85132824_2391125047660010_3641675819358617600_o.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-11 16:46:58 )
Facebook Instagram Youtube
Մեկ ամիս Newmag-ի հետ. Newmag հրատարակչատունը «Զանգակ»-ում ներկայացրել է սպորտային լավագույն գրականությունը
Սպորտային ամենահայտնի դեմքերը, նրանց անցած ճանապարհը Newmag-ի գրադարակում են:

Մարզասեր ու գրքասեր. բոլորին մեկ դաշտ «Նյումեգ»-ն է բերել: Մարզական լրագրողները քննարկում են ընկերության սպորտային գրքերը, դրանց ընտրությունը, թարգմանությունն ու հաջողությունը: 

Հայալեզու սպորտային գրականության պակասը վաղուց կար՝ լրագրողները փաստում են միաբերան: Համաշխարհային սպորտի ամենապահանջված ու ամենաքննարկված դեմքերի պատմությանը հայ ընթերցողը վերջապես կարողացավ ծանոթանալ, այն էլ ՝ նոր լույսի տակ:

Սպորտային ամենահայտնի դեմքերը, նրանց անցած ճանապարհը «Նյումեգ»-ի գրադարակում են: Սպորտային 4 գիրք թարգմանելու համար Լիաննա Զաքարյան սկզբում ստիպված, հետո հաճույքով դիտել է ֆուտբոլային խաղեր ու մենամարտեր:

Այստեղ արդեն կարծիքների բախում կա: Մեսսի, Ռոնալդու, գուցե Ալի: Հնարավոր է՝ Տիգրան Պետրոսյան: Ճաշակի ու ընտրության հարց է: Բայց կարդալ պետք է՝ հորդորում են բանախոսները:

«Նյումեգ»-ի սպորտային գրքերը ոչ միայն մարզական, այլև գրական արժեք ունեն: Այսպիսի քննարկումներն էլ ոգևորող են՝ համարում են «Զանգակ» գրատանը հավաքվածները:

Սպորտային թարգմանությունները ոգեշնչել են և սկսնակ, և կայացած լրագրողներին: Վառվառա Հայրապետյանի կարծիքով՝ եկել է հայ մարզիկների մասին գրելու ժամանակը: