Array ( [mr_id] => 90656 [mr_node] => 78789 [mr_media] => 78509 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78509 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78509.jpg [media_name] => maxresdefault (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-11 16:51:02 )
Facebook Instagram Youtube
Մարտի 1-ի գործով պաշտպանները միջնորդել են դադարեցնել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
Դիմելով Աննա Դանիբեկյանին՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե հասկանում է, որ նա դժվար կացության մեջ է՝ հաշվի առնելով դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ տեղի ունեցածը:

Դատարանն այսօր շարունակեց քննել պաշտպանների ներկայացրած միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանը կասկած հայտնեց, որ գործի չտրամադրված 600 հատորում կան բավարար նյութեր՝ 10 սպանությունները բացահայտելու համար: Դիմելով Աննա Դանիբեկյանին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե հասկանում է, որ նա դժվար կացության մեջ է՝ հաշվի առնելով դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ տեղի ունեցածը: Դանիբեկյանը հորդորեց ներկայացնել դիրքորոշում զուտ միջնորդության վերաբերյալ:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ պաշտպանների ներկայացրած բոլոր փաստարկներն անհիմն են ու ենթակա են մերժման: Այնուհետև հակադարձեց պաշտպանների բերված յուրաքանչյուր հիմնավորմանը, մեջբերումներ անելով օրենքներից ու սահմանադրությունից:

Դատարանը լսեց նաև տուժողների իրավահաջորդներին: Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ: