Array ( [mr_id] => 90660 [mr_node] => 78791 [mr_media] => 59648 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59648 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59648.jpg [media_name] => 2014_Erywań,_Budynek_Zgromadzenia_Narodowego_Republiki_Armenii.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:32:45 )
Facebook Instagram Youtube
Խմբակցություններն արտահայտել են իրենց վերաբերմունքը խնդիրների հանդեպ
ԼՀԿ-ն խմբակցությունը դուրս կգա ատելության խոսքի կանխարգելման խմբից:

Ազգային Ժողովում լույսն անջատվեց, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը խոսում էր Լուսավորականների ճակատագրի մասին: Արմեն Եղիազարյանը հայտնեց, որ իրենց մոտ հայտնվել է մի հարցաթերթիկ, որի միջոցով աուդիտորական ընկերությունը Վանաձորում համայնքային կառույցներից փորձել է ճշտել, թե հիմնարկում կա՞ն ԼՀԿ-ից աշխատակիցներ, և նրանց վերաբերող ինչ բողոք-առաջարկներ կան:

Ըննդիմադիր խմբակցությունը որոշել է դուրս գալ ատելության խոսքի կանխարգելման աշխատանքային խմբից: Պատճառն, ըստ Անի Սամսոնյանի, «Իմ քայլի» պատգամավորների անհանդուրժողականությունն է:

Իմքայլական Ռուստամ Բաքոյանը այս հայտարարությանը այլաբանորեն պատասխանեց՝ մտաբերելով հարևանի լվացքի, տանտիկնոջ և նրա ամուսնու առակը:

Պատգամավորներին հուզող մյուս թեման Արցախի հարցն է: Արման Աբովյանը եվրոպական մամուլի վերլուծաբանների հոդվածներն է կարդացել, որտեղ նշվում է, թե հնարավոր է Ղարաբաղի խնդիրը կարգավորել Արցախում հայերի և ադրբեջանցիների բնակեցմամբ: Իմքայլական պատգամավորը հայտարարեց, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Տաթևիկ Հայրապետյանը հիշեցրեց ԱԳՆ հայտարարությունը:

Քաղաքականից պատգամավորներն անցան տնտեսական խնդիրներին: Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ հունվարի 1-ից հետո ավտոշուկայում մեքենաների ներկրման և դրանց իրացման խնդիրներ կան: Պատգամավորը կհանդիպի ավտոներկրողների հետ ու պատկան մարմիններից ակնկալում է ստանալ խնդրի լուծման հստակ տարբերակներ: