Array ( [mr_id] => 90662 [mr_node] => 78793 [mr_media] => 78512 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78512 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78512.jpg [media_name] => Ani Libanan.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-12 10:58:38 )
Facebook Instagram Youtube
Լիբանանում ցուցարարները փորձել են տապալել խորհրդարանի նիստը
Խորհրդարանում քննարկում են վարչապետ Հասան Դիաբի կառավարությանը վստահություն հայտնելու հարցը: Դրսում բախվում են այդ վստահությանը դեմ, նիստը տապալել փորձող ցուցարարները և ոստիկաններ

Բեյրութի փողոցներում՝ խորհրդարանի մուտքի առաջ նորից արցունքաբեր գազի մշուշ է: Բարիկադների մի կողմում խարույկներով ցուցարարներն են, որ դրանք փորձում են նետել ոստիկանների վրա, մյուս կողմում՝ ջրցան մեքենաներով ոստիկանները: 

Խորհրդարանում քննարկում են վարչապետ Հասան Դիաբի կառավարությանը վստահություն հայտնելու հարցը: Դրսում բախվում են այդ վստահությանը դեմ, նիստը տապալել փորձող ցուցարարները և ոստիկանները: 

Լիբանանի նոր կառավարության կազմում կա մեկ հայ նախարար, խորհրդարանում՝ երեք հայ պատգամավոր: Հայկական պատգամավորական բլոկի ղեկավար Հակոբ Բագրատունին Ժամին հայտնեց, որ իրենք խորհրդարանի ներսում են, անվտանգ են: 

Պատգամավորներից մեկը չի հասցրել խորհրդարան մտնել: Ճանապարհին նրան ու թիկնապահներին ցուցարարները ծեծել են: 

Տնտեսական ու ֆինանսական ճգնաժամում հայտնված Լիբանանում քաոսը սկսվեց հոկտեմբերին: Հակակառավարական ակցիաներով փողոց դուրս եկած հազարավոր մարդիկ պահանջեցին իշխող ամբողջ վերնախավի հրաժարականը: Նրանց բոլորին մեղադրում են կոռումպացված լինելու և իրենց թալանելու մեջ: Հրաժարական տվեց վարչապետ Սաադ Հարիրին: Հիմա նոր վարչապետը Հասան Դիաբն է, որը ևս արժանանում է փողոցային դիմադրության: