Array ( [mr_id] => 90663 [mr_node] => 78794 [mr_media] => 78513 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78513 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78513.jpg [media_name] => ani - adrbejan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-12 15:50:41 )
Facebook Instagram Youtube
Հետընտրական Բաքվում ոստիկանները ծեծել են տասնյակ ցուցարարների և լրագրողների
Ադրբեջանի նախագահը ընտրությունից հետո հայտարարել է՝ նորմալ ընտրություն էր, առանց մտահոգիչ պատահարների, օրինական, ժողովրդավար: Ամեն ինչ լավ է:

Ապացույցները ձեռքին ու հուսահատ պահանջներով Ադրբեջանի Մեջլիս չանցած մի քանի թեկնածուներ դիմադրում են: Փորձում են ապացուցել, որ ընտրությունը կեղծված է:

Ադրբեջանի նախագահը ընտրությունից հետո հայտարարեց՝ նորմալ ընտրություն էր, առանց մտահոգիչ պատահարների, օրինական, ժողովրդավար: Ամեն ինչ լավ է:

Ոստիկանությունը բռնի ուժ գործադրելով՝ տասնյակ ցուցարարների և լրագրողների լցրել է ավտոբուսներն ու տարել քաղաքի ծայրամաս, այնտեղ ազատ արձակել: Նրանց մեծ մասը ծեծված վիճակում են՝ ծանր վնասվածքներով:

Ոստիկանները բացատրել են՝ լրագրողները իրականում լրագրողներ ներկայացող ցուցարարներ են: Բռունցքների, ոտքերի տակ, ապա հիվանդանոցում են հայտնվել կին լրագրողներ:

Իլհամ Ալիևը ադրբեջանցինրին բացատրում է՝ բոլոր ընտրություններից հետո լինում են հաղթողներ և պարտվողներ, ու պարտվողները պետք է համակերպվեն: Խնդիրն այն է, որ այս իրավիճակում իրական պարտվողը հենց ինքը՝ Ադրբեջանի նախագահն է: Նախորդ մեջլիսը ցրվեց, արտահերթ ընտրություն կազմակերպվեց պաշտոնական պատճառաբանությամբ, թե պատգամավորները չեն հասցնում նախագահի բարեփոխումների տեմպին: Իրականում Իլհամ Ալիևը փորձում էր ազատվել իր վարկաբեկված թիմակիցներից, երիտասարդներ ու թարմ արյուն բերել մեջլիս, բայց նոր մեջլիսում հայտնված հայտնի ու հին դեմքերն այս պլանի համար չափազանց շատ են:

Եվ ավելին՝ խայտառակ ընտրախախտումները ջուրը գցեցին բարեփոխումների իմիտացիա ստեղծելու Իլհամ Ալիևի առասպելական ջանքերը: