Array ( [mr_id] => 90691 [mr_node] => 78795 [mr_media] => 78514 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78514 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78514.jpg [media_name] => Davo - virus mijazgayin.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-12 15:56:21 )
Facebook Instagram Youtube
Քովիդ-19․ ԱԿՀ-ն որոշել է այսպես անվանել Չինաստանում տարածված կորոնավիրուսի նոր տեսակը
Չինական կորոնավիրուսը տարածվել է արդեն 26 երկրում: Վարակվածների թիվը մոտենում է 50 հազարի, զոհերինը՝ 1200-ի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հավաքվել են 400 մասնագետներ տարբեր երկրներից ու փորձում են զսպել վարակի տարածումը: Առայժմ վիրուսին պաշտոնական անուն են տվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարն ընդգծում է՝ վիրուսի դեմ պատվաստանյութ կունենան միայն մեկուկես տարուց: Լոնդոնի թագավորական քոլեջում, սակայն, ավելի լավատես են:

Այդ ընթացքում Ճապոնիայի ափերի մոտ կայանած զբոսանավի 2500 ուղևորների մղձավանջը շարունակվում է: Նավի վրա վարակված է արդեն 170 մարդ: Բոլոր ուղևորները 8 օր է փակ են սենյակներում, բայց միևնույնն է, վարակը նավի վրա տարածվում է: