Array ( [mr_id] => 90666 [mr_node] => 78796 [mr_media] => 78515 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78515 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78515.jpg [media_name] => Avetis - luys himnadram copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-12 16:01:59 )
Facebook Instagram Youtube
«Լույս» հիմնադրամը 2 տարում 1,2 մլրդ դրամ է հատկացրել կրթաթոշակների համար
Հիմնադրամի խորհուրդը 2018-ին որոշել էր աստիճանաբար փոխել ուղղությունը՝ կրթական ծրագրից անցում կատարելով դեպի գործելը և համաստեղծելը:

«Լույս» հիմնադրամը վերջին երկու տարում 1 մլրդ 200 մլն դրամ է հատկացրել կրթաթոշակների ֆինանսավորմանը: «Լույսի» շնորհիվ 94 երիտասարդ հնարավորություն է ստացել կրթություն ստանալ աշխարհի լավագույն բուհերում: Հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանն ամփոփեց 2019-ը՝ նշելով հիմնադրամի կարևոր ձեռքբերումները:

Հիմնադրամի խորհուրդը 2018-ին որոշեց աստիճանաբար փոխել ուղղությունը՝ կրթական ծրագրից անցում կատարելով դեպի գործելը և համաստեղծելը: «Լույսի» շրջանավարտները արտասահմանյան բուհերն ավարտելուց հետո վարպետության դասեր են վարում սկսնակ ձեռնարկատերերի, պետական ծառայողների ու ուսանողների համար:

Կարևորելով մշակութային ու պատմական արժեքները՝ «Լույսը» որոշել է վերականգնել Արցախում գտնվող Ամարասի վանական համալիրը, որն ի դեպ Մաշտոցի հիմնադրած առաջին դպրոցներից է: Եռամյա ծրագրի մեկնարկը տրվել է 2019-ին: