Array ( [mr_id] => 90671 [mr_node] => 78797 [mr_media] => 59650 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59650 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59650.jpg [media_name] => Azgayin-joxov.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
ԱԺ-ում քննարկվել է համայնքներին նվիրատվություն անելու կարգի խստացման հարցը
Հայտարարություններում պատգամավորներն ավելի հեռուն գնացին: Ներկայացրին օրինագիծը շրջանցելու ձևերը. հնարավոր է անանուն մնալու համար ստվերային գործարքներ լինեն:

Կամազների թեման Ազգային ժողովում նորից ակտուալ դարձավ, երբ պատգամավորները նվիրատվությունների մասին նոր օրինագիծ ներկայացրին: Առաջարկում են, որ համայնքի ղեկավարը տեղեկացնի, երբ հարյուր հազար դրամանոց կամ դրանից ավելի թանկ նվեր է ստացել:

Պատգամավորները դրական են վերաբերվում նախագծին, բայց խստացնելու անհրաժեշտություն են տեսնում: Պետք է այնպես անել, որ շրջանցելու տարբերակներ չլինեն:

«Լուսավոր Հայաստան»-ն էլ մեկ այլ օրինագծով առաջարկում է, որ համայնքին նվիրատվության դեպքում գործարքը հաստատի ավագանին՝ նվերն ընդունում են, թե ոչ: Ավագանու նիստ կլինի այն ժամանակ, երբ համայնքին նվիրեն մեկ միլիոն դրամանոց կամ ավելի թանկ նվեր:

Նվիրատուի հայտնի լինելու փաստը մտահոգեց բարգավաճի ու «Իմ քայլի» պատգամավորներին: Հնարավոր է նվիրատուն հրաժարվի բարեգործությունից, եթե իմանա, որ իր անունը հայտնի կդառնա:

Արման Աբովյանը կարծում է, որ նույն՝ մեկ միլիոն դրամի սահմանաչափը մայրաքաղաքի ու մյուս՝ ավելի փոքր համայնքների վրա տարածելը ճիշտ չէ: Պատգամավորն առաջարկում է ըստ բնակչության թվաքանակի հաշվարկել նվիրատվության սահմանաչափը:

Հայտարարություններում պատգամավորներն ավելի հեռուն գնացին: Ներկայացրին օրինագիծը շրջանցելու ձևերը. հնարավոր է անանուն մնալու համար ստվերային գործարքներ լինեն:

Պատգամավորներն առաջարկեցին օրինագծի թերությունները շտկել միասին: Հնարավոր է խումբ ստեղծվի, որտեղ բոլոր խմբակցություններից մեկական ներկայացուցիչ կլինի: Օրինագիծը ներկայացնողը հայտարարեց, պատրաստ են քննարկել բոլոր առաջարկները: