Array ( [mr_id] => 90675 [mr_node] => 78798 [mr_media] => 78516 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78516 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78516.jpg [media_name] => Ani - Siria copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-12 16:14:50 )
Facebook Instagram Youtube
Սիրիայի բանակը շրջափակել է թուրքական 4 դիտակետ
Էրդողանը սպառնում է Սիրիայի նախագահին դադարեցնել երկիրն ահաբեկիչներից մաքրելու օպերացիան:

Թուրքիայի նախագահը ներխուժել է Սիրիայի տարածք, տալիս է զոհեր և սպառնում, որ եթե ևս մեկ թուրք զինվոր վիրավորվի, Թուրքիան կհարձակվի սիրիական զինուժի վրա բոլոր հնարավոր կետերից:

Էրդողանը սպառնում է Սիրիայի նախագահին դադարեցնել երկիրն ահաբեկիչներից մաքրելու օպերացիան: Թուրքիան այդ ահաբեկիչների հովանավորն է, գերի ընկնելուց հետո նրանք նույնիսկ պատմում են, որ իրենց պարտադրել են զենք վերցնել՝ Թուրքիայի տարածքում փախստականների ճամբարներում իրենց ընտանիքներին սպառնալով:

Այս ամենը բացահայտում են ռուսական աղբյուրները: Մոսկվան աջակցում է սիրիացիներին և պայմանավորվում է թուրքերի հետ, բայց հիմա բոլորը համակարծիք են միայն մեկ հարցում՝ այդ պայմանավորվածությունները չեն պահպանվում: Խոսքը դեէսկալացիոն գոտու մասին է, որտեղ այս պահին իսկական պատերազմ է: Այդ տարածքից թուրքամետ հրոսակները հարձակվում են սիրիայի բանակի և ռուսական ուժերի վրա, ստանում հակահարված:

Թուրքիայի և Սիրիայի բանակներն առաջին անգամ բախվեցին, երբ սիրիացիները շրջափակեցին թուրքական դիտակետը: Հիմա Սիրիան շրջափակել է թուրքական չորս դիտակետ:

Այս ընթացքում աղմկում, սպառնում, հոխորտում է միայն Թուրքիայի նախագահը: Այս կոնֆլիկտին առնչվող մյուս երկու նախագահները՝ Պուտինը և Ասադը լուռ են: Շարունակում են ռազմական հաջողությունները:

Ռուսաստանը և Թուրքիան բանակցում են: Առայժմ իրավիճակը չեն մեղմել նույնիսկ այս երկրների նախագահների երկու հեռախոսազրույցները: Հին պայմանավորվածությունները փրկելն Ասադի ազատագրած ամեն կիլոմետրի հետ ավելի անհնար է դառնում: Ինչ-որ փուլում սպասվում են նոր պայմանավորվածություններ: