Array ( [mr_id] => 90692 [mr_node] => 78799 [mr_media] => 78517 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78517 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78517.jpg [media_name] => Davo - Gyumri copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-12 16:19:53 )
Facebook Instagram Youtube
Գյումրին 2 մլն դրամի օգնություն է ուղարկում Չինաստան՝ դիմակ, խալաթ, ձեռնոց, բախիլ
Գյումրին օգնություն կուղարկի Չինաստանի Սիան քաղաք, որի հետ գործակցության հուշագիր է ստորագրել 2015-ին:

Մոտ 320 կիլոգրամ հումանիտար օգնությունը Գյումրից տեղափոխվել է Երևան ու արագացված կարգով ուղարկվել Չինաստան: Գյումրիի ավագանու միաձայն որոշմամբ բժշկական պարագաներ են ուղարկվել Գյումրիի քույր քաղաք Սիան: 

Օգնության որոշումը կայացվել է Սիանից ստացված նամակից հետո: Կորոնավիրուսի դեմ պայքարի համար շտապ անհրաժեշտ են եղել բժշկական դիմակներ, ձեռնոցներ, խալաթներ: 

Գյումրիի դեղատներից մեկը նույնիսկ 6 հազար դիմակ է նվիրել, ընդհանուր հավաքվել է 14 հազար դիմակ ու այլ պարագաներ: Հատկացվել է 2 միլիոն դրամ: Օգնությունը Չինաստան կհասնի 3 օրվա ընթացքում: