Array ( [mr_id] => 90670 [mr_node] => 78800 [mr_media] => 78518 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78518 [media_album] => 1 [media_path] => media/2020/02/78518.jpg [media_name] => 2f0fada4ea20a609fb7a660a49a5d08c.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-02-12 16:27:14 )
Facebook Instagram Youtube
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար
Արթուր Ալեքսանյանի մրցակիցը եզրափակիչում կլինի Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախելաշվիլին:

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նվաճեց Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգիր և կպայքարի ոսկե մեդալի համար: 97 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Ալեքսանյանը 8:1 հաշվով հաղթեց Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մատի Էլիաս Կուոսմանենին: Արթուր Ալեքսանյանի մրցակիցը եզրափակիչում կլինի Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախելաշվիլին:

77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալը վիճարկեցին Կարապետ Չալյանն ու Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանը: Չալյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11:2 հաշվով հաղթել էր Շվեյցարիայի ներկայացուցչին, քառորդ եզրափակիչում էլ 5:2 հաշվով հաղթել էր բելառուս Պավել Լիախին: 

Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Գևորգ Ղարիբյանը 8:0 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Բազարովին:

Ղարիբյանն առաջին գոտեմարտում 9:1 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր բուլղարացի Ավգուստին Սպասովին: Քառորդ եզրափակիչում էլ Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ հաղթանակ տարավ էլի ժամանակից շուտ` միևնույն ժամանակ ապահովելով կիսաեզրափակիչում իր տեղը: